Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդ Ֆրենկ Գրիսուոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վիգեն եպիսկոպոս Այքազյանը:
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Ազգային ժողովի եւ հայ առաքելական եկեղեցու միջեւ հաստատված են լավ կապեր եւ եկեղեցու ներկայացուցիչը հնարավորություն ունի մասնակցել հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումներին`առաջարկություններ անելու եկեղեցուն առնչվող հարցերի շուրջ: Արթուր Բաղդասարյանը նշեց նաեւ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ համատեղ արդեն Հայաստանի 30 բնակավայրերում համակարգչային ձրի ուսուցման կենտրոններ են բացվել: Խորհրդարանի նախագահը նշեց նաեւ Հաբիթաթի շրջանակներում կատարված աշխատանքի ու դրա շարունակման ծրագրերի մասին:
ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդ Ֆրենկ Գրիսուոլդը գոհունակություն հայտնելով խորհրդարանում հյուրընկալության համար, նշեց, որ ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու կապերը ԱՄ Ն-ում 19-րդ դարից են գալիս եւ առաջին անգամ Հայաստանում լինելով, լավ հնարավորություն է ստացել միջեկեղեցական կապերն ամրապնդելու առումով: Հաջողություններ մաղթելով ԱԺ նախագահին իր գործունեության մեջ` պարոն Գրիսուոլդը ասաց. «Մենք միշտ կհիշենք ձեզ մեր աղոթքներում»:
Հանդիպման ընթացքում Ֆրենկ Գրիսուոլդին եւ Արթուր Բաղդասարյանը քննարկեցին երկու երկրների երիտասարդ հոգեւորականների համատեղ Հաբիթաթի շինարարական ծրագրի անցկացման հնարավորությունը` Վեհափառ հայրապետի աջակցությամբ:
Քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: