National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.10.2005
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:

ԱԺ պաշտպ անության, ազգային անվտանգության եւներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որընախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, որոշվեց երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնել կառավարության հեղինակած «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագիծը:Նախարարը նշեց, որ փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին եւ զոհված շարքային զինծառայողների ընտանիքներին նշանակված կենսաթոշակները բաձրացնել 20 տոկոսով: Նշված բարձրացումն ամբողջությամբ ապահովելու համար կենսաթոշակին տրվող հավելման չափի սահմանափակումը բազային կենսաթոշակի քառապատիկի փոխարեն սահմանվում է վեցապատիկի չափով: Կենսաթոշակների մասով բարձրացումը կկազմի մոտ275 մլն դրամ, իսկ դրամական փոխհատուցման մասով` 236 մլն դրամ: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվեի ԱԺ աշնանային եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ քննարկեց կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Նախատեսվում է քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` առաջին մասում «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերը եւ սանկցիայից հանել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը, «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով։ Պարոն Սարգսյանը տեղեկացրեց, որ  «Այլընտրանքային ծառայության մասին » ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո խախտվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, քանի որ այլընտրանքային ծառայությունից խուսափող անձինք մնում են անպատիժ` ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափող անձանց։ Փաստորեն ժամկետային զինվորական ծառայությունը որոշակիորեն տարբերվում է այլընտրանքային ծառայությունից, իսկ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված միայն ժամկետային զինվորական  ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար։ Պարոն Սարգսյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեծ թիվ են կազմում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձինք եւ այդ հանցագործության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար է նաեւ խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով սահմանված պատիժը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը  կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակածօրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Պարոն Ջանջուղազյանի բնորոշմամբ` օ րենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով,  որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է թողարկել նոր տեսակի՝ ՀՀ պետական (գանձապետական) խնայողական արժ եկտրոնային պարտատոմսեր, որոնց թողարկումը կնպաստի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եւ կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը,հնարավորություն կտակատարելագործել գանձապետական պահառու համակարգը՝ ձեւավորելով պետական պարտատոմսերի մշտական առաջարկ: Պայմանավորված պարտատոմսերի խնայողական բնույթով՝նախատեսվում է դրանց գրավադրման, նվիրատվության եւ առք ու վաճառքի ենթակա չլինելը, ինչը բխում էՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Կառավարության հեղինակած մեկ այլ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա` օրենքի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված` պետության կողմից համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը փոխհատուցելու վերաբերյալ դրույթի ոչ ճիշտ մեկնաբանումը բացառելու անհրաժեշտությամբ: Այս օրինագիծը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ի լրումն 2004 թվականի ապրիլի 9-ի ՀՆ-621 ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի եւ 2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ ՀՀ հայտարարությունների` նոր տեքստերի նախագծերը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ դրանք եւսկընդգրկվեն ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի որոշմամբ` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը եւս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ դատարանների աշխատակազմում ծառայության մասին», «ՀՀ դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հաձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, որոշվեց դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում առաջին ընթերցման ներկայացնել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ ‎ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Կորյուն Աթոյանը: Ըստ պարոն Աթոյանի` «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը կարգավորում է հանրապետությունում հանրային ծառայու՟թյուն՟ների ոլորտումպարտադիր վճարների հաշվարկման եւ վճարման հարաբերությունները, սահմանում է կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը, վճարողների շրջանակը, վճարման կարգը, պատասխանատվությունը` օրենքի խախտման համար: Փոխնախարարը տեղեկացրեց, որ վճարողները օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ հաստատված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի մեկ քառորդի չափով վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա երեսունից ոչ ուշ: Հանրային ծառայությունների ոլորտում մեկից ավելի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարներն օրենքով սահմանված կարգով հաշվարկվում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր գործունեության համար առանձին:

ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը առաջին ընթերցման ներկայացրեց կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» օրինագիծը, որը նպատակաուղղված է 2005 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հակաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը: Տիկին Կիրակոսյանը նշեց, որ ծրագրով սեփականաշնորհման սերտի ‎ ֆիկատների թողարկում չի իրականացվում, իսկ պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ: Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ:

Ըստ տիկին Կիրակոսյանի` գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը, այս դեպքում ՀՀ կառավարության սահմանած կարգով կիրառվում է զեղչ` վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:

Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագրի մասին» օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ օրակարգ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Ըստ նրա` այս օրենքի ընդունման անհրաժոշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» ՀՀ օրենքից, որով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ, հստակեցվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ օրակարգ:

Կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,օրինագծերը առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունը` «13000 դրամի» բառերը փոխարինել «15000 դրամի» բառերով, նշանակում է, որհունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 13000-ից դառնում է 15000 դրամ:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին եւ զոհված շարքային զինծառայողների ընտանիքներին նշանակված կենսաթոշակները բարձրացնել 20 տոկոսով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում 45-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամների հաշմանդամության ողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, քանի որ նշված անձինք աշխատել չեն կարող աշխատանքի ընթացքում ձեռք բերած հաշմանդամության հետեւանքով, իսկ 64-րդ հոդվածով սահմանվում է, որ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողած կամ հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ: Օրենքի նախագծով նախատեսվում է 2006թ. հունվարի 1‑ից միջինը 20 տոկոսի չափով բարձրացնել հաշմանդամների կենսաթոշակների չափերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի ներկայացրած օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեցին մեծ օրակարգ:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ որոշեց 8 հարց ներկայացնել  վեցերորդ նստաշրջանի եւ  6 հարց` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նիստում քննարկված բոլոր   օրենսդրական նախաձեռնություններն արժանացան դրական եզրակացության:

            Կառավարությունն առաջարկում է վերանայել նվազագույն աշխատավարձի շեմը` բարձրացնելով այն 2 հազար դրամով: «Նվազագույն աշխատավարձի մասին»  օրենքը փոփոխելու նախաձեռնությունը հավանության արժանացնելու պարագայում 2006 թ.-ից կգործի աշխատավարձի 15 հազար նվազագույն շեմը:

          «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ  անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը մեկ անգամ չէ, որ քննարկվել է այս հանձնաժողովում, ինչի արդյունքում էլ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց փաստաթղթի լրամշակված տարբերակը: Նրա ներկայացմամբ, խոշոր կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու համար բավարար չէ օրենքով սահմանված ժամկետը, այդ իսկ պատճառով  առաջարկվում է որոշ տնտեսավարող սուբյեկտներում  ստուգումների  ժամկետը դարձնել 15 օր: Գործադիր իշխանության ներկայացուցչի եւ խորհրդարանականների քննարկումների առանցքում այն հարցն  էր, թե   ի՞նչ չափանիշներով պետք է  տարբերակվեն տնտեսավարող սուբյեկտները: Նախագծում ամրագրված է իրացման շրջանառության ծավալով առաջնորդվելու սկզբունքը. նախատեսվում է, որ ստուգումների նոր ժամկետ սահմանվի հաշվետու տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ եւ ավելի իրացման շրջանառություն  ունեցած կազմակերպություններում: Եղավ առաջարկ տնտեսավարողներին գործունեության տեսակով տարանջատելու եւ  ստուգումների բարդությամբ պայմավորված` ժամկետը վերանայելու մասին: Քննարկումների արդյունքում պրն. Ալավերդյանը համաձայնեց 1 մլրդ. շեմը փոխարինել 3 մլրդ-ով, ինչպես եւ կներկայացվի ԱԺ լիագումար նիստում: Իսկ թե  հետագայում  որքանո՞վ կփոխվի այս շեմը, ինչպես նաեւ նոր չափանիշներ կիրառելու հնարավորությունը պարզ կդառնա առաջին ընթերցումից հետո. հարկային ծառայության պետի տեղակալը հավաստում է, որ այդ ժամանակահատվածում կներկայացվեն լրացուցիչ հաշվարկներ ու փաստարկներ: Նախնական պատկերացում կազմելու համար նշենք, որ հանրապետությունում գրանցված են տարեկան 1-2 մլրդ. իրացման շրջանառություն ունեցող 102 տնտեսավարող, 2-3 մլրդ-ի դեպքում այդ թիվը նվազում է մինչեւ 35-ի, իսկ 4-5 մլրդ-ի դեպքում այն կազմում է 24:   Ներկայացված նախագծում  սահմանված է նաեւ գրասենյակային ստուգում իրականացնելու նորմ. ստուգման այս տեսակը կիրականացվի հարկային մարմնում առկա փաստաթղթերի հիման վրա` հաշվարկների արժանահավատությունը եւ ճշտությունը պարզելու նպատակով: Ըստ նախագծի,  հարկային մարմինը կարող է գրասենյակային ստուգում անցկացնել հարկերի հաշվարկի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացնելուց 90 աշխատանքային օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ 2006 թ. հարկային ծառայության աշխատակազմը ծրագրվում է համալրել 202 աշխատակիցներով եւ նշված ստուգումները, ըստ պրն. Ալավերդյանի, մեծ ծանրաբեռնվածություն չեն առաջացնի :

          Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:  Նախարարի հիմնավորմամբ, դաշտը նոր, արդիականացված օրենքով կարգավորելու անհրաժեշտություն կա եւ դրանով պայմանավորված` հանրապետության ավտոճանապարհները նորոգելու կամ վերականգնելու համար միջազգային կազմակերպություններից սպասվում են ֆինանսական միջոցներ: Միայն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում է տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման համար 57 մլն. դոլար հատկացնել:  Իսկ նախագիծը դասակարգում է ավտոմոբիլային ճանապարհները, կարգավորում ճանապարհների նախագծման, շինարարության   եւ պահպանման հարցերը, ինչպես նաեւ սահմանում այդ ամենի համար պատասխանատվություն կրող մարմինների շրջանակը: Ըստ դասակարգման, կլինեն միջպետական, հանրապետական եւ  տեղական նշանակության ճանապարհներ:  Օրինագծի ընդունման դեպքում կլինեն նաեւ պետական եւ ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ: Նախարարի տեղեկացմամբ,  հանրապետությունն այսօր ունի 8 հազար կմ ճանապարհ,  վերականգնված է միջպետական նշանակության  ճանապարհների 95 տոկոսը,  հանրապետական նշանակության ճանապարհների` 15 տոկոսը, իսկ տեղական  նշանակության ճանապարհներն ընդհանրապես վերականգնված չեն:  Նախարարի ներկայացրած հաջորդ նախագծերով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Փոստային կապի մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքներում: Վերջերս ընդունված` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով  փոստային կապի ազգային օպերատորը (տվյալ պարագայում` «Հայփոստը»)  դարձել է վճարահաշվարկային կազմակերպություն եւ չի կարող իրականացնել առեւտրային գործունեություն: Նախարարն առաջարկում է վերացնել այդ սահմանափակումը` նշելով, որ դրանով  կնպաստեն փոստային կապի բնագավառում ներդրումների ավելացմանը:

            «Վարչական իրավավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է ընդլայնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում պետական վերահսկողության շրջանակը: Օրինակ` պիտանիության  ժամկետն անցած ապրանքի վաճառքը կառաջացնի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանք, վաճառողը նույնքան էլ կտուգանվի  համապատասխան նշանի կամ սերտիֆիկատի  բացակայության դեպքում: Նախագծով տուգանք է նախատեսվում նաեւ  հանրային սննդի օբյեկտներում` առանց մասնագիտական պատրաստվածությունը  հավաստող փաստաթղթի   աշխատանքի ընդունելու դեպքում:  Այս առիթով պատգամավորները նկատեցին, որ նախ պետք է  ավելացնել համապատասխան կրթական` միջին մասնագիտական հաստատությունների թիվը` մասնագետների պատրաստումը հնարավոր դարձնելու համար, եւ հետո սահմանել այսօրինակ նորմ: Ինչեւէ,  այս դրույթը ուժի մեջ է մտնելու 2007 թ. եւ այսօր արդեն կրթության նախարարության հետ նախնական պայմանավորվածություններ կան համապատասխան մասնագետներով հանրային սննդի ոլորտը համալրելու վերաբերյալ:


21.10.2005
Հանդիպում ԵԽ սպորտի զարգացման կոմիտեի հանձնախմբի հետ
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Եվրախորհրդի սպորտի զարգացման կոմիտեի հանձնախմբի հետ:Պարոն Հովհաննիսյանը հյուրերին ծանոթացրեց սպորտի ոլորտին վերաբերող...

21.10.2005
«Խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են»
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, շեշտադրվեց խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդումը,  քանի որ խորհրդարանն...

21.10.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  2005թ-ի հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի ...

21.10.2005
Մշակույթը նպաստում է փոխհարաբերությունների զարգացմանը
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իտալիայի Պեզարո քաղաքի քաղաքապետ Լուկա Չերիշոլիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Պարոն Չերիշոլին Հայաստանում է Իտալիայի մշակույթի օրերին անցկացման առիթով եւ ներկայացնում է Պեզարոյի մշակութային արժեքները: Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am