Դեկտեմբերի 3- ին ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի նախաձեռնությամբ Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ի հռչակած հաշմանդամների միջազգային օրվան։ Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աժ նախագահի տիկին Աննա Բաղդասարյանը, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ նախագահին կից հաշմանդամների հարցերով խորհրդի համակարգող Արտակ Առաքելյանը նշելով, թե դեռեւս 4-րդ դարում Ն-Ս-Օ-Տ-Տ- Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ մեր երկրում սահմանափակ հնարավորություն ունեցողները եղել են պետության ուշադրության կենտրոնում, նրանց համար ստեղծվել են աշխատանքային պայմաններ, ասաց, որ 1988թ- երկրաշարժից հետո մեծ թիվ են կազմում հաշմանդամները։ Խորհուրդն իր մոտ երկամյա գործունեության ընթացքում այցելել է մարզեր, համայնքներ՝ տեղերում ծանոթացել հաշմանդամների խնդիրներին ու կարիքներին։ Նշվեց, որ լուրջ աշխատանք է կատարվում ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելու համար։ Խորհուրդը միջինը օրական տասը դիմում է ստանում հաշմանդամներից։ Բարձրացված բոլոր հարցերին տրվում են պատասխաններ։ Շրջանառության մեջ են հաշմանդամների վերաբերյալ օրնսդրական նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչվելով հնարավորություն կտան լուծել շատ հարցեր։
Աժ նախագահի տիկին Աննա Բաղդասարյանը առողջություն եւ երջանկություն մաղթելով սահմանափակ հնարավորություն ունեցողներին, պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց։