National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2004
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախաձե ռնու թյամբտեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեցին «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը ՀՀ կառավարության 1997 թվականի որոշմամբ տրված, 1998 թվականին վերախմբագրված եւ 2004 թվականի նոյեմբերի 4-ինլրացված ու վերախմբագրված լիցենզիայում կատարված փոփոխությունները, որոնցով ուժը կորցրած է համարվել նշված ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին կառավարության 1997 թվականի հունիսի 25-իթիվ 218 որոշումը:

Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը նախաձեռնել է լսումները, քանի որ հարցը վերաբերում է բնակչության լայն շերտերին, ինչպես նաեւ այն, որ որոշ խմբագրումներ կարիք ունեն պարզաբանման:

Լիցենզիայում կա տարված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող ` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Արդարադատության նախարարը պարզաբանեց հանձնաժողովի կողմից առաջադրված հիմնահարցերը, որոնք, մասնավորապես, առնչվում էին ինտերնետ կապին, IP ինտերնետ հեռախոսակապ իրականացնող ընկերություններին, Արմենտելի կողմից իրականացվելիք սակագնային քաղաքականությանը եւ այլն: Ըստ նրա,աշխատանքից չեն զրկվի մոտ 3000 քաղաքացիները, ովքեր աշխատում են այն 250 ինտերնետ հեռախոսակապ իրականացնող ընկերություններում, որոնք լիցենզիայի փոփոխության հետեւանքով դուրս են մղվելու շուկայից, եւ որոնց բիզնեսն իրականացնելու է Արմենտելը:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան այդ ընկերությունների ներկայացուցիչները` ներկայացնելով հստակ առաջարկներ, որոնք, ինչպես հավաստիացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ստանալուց հետո կամփոփվեն եւ կընդունվեն կամ չեն ընդունվի համապատասխան որոշումներ:

Ի պաշտպանություն IPինտերնետ հեռախոսակապ իրականացնող ընկերությունների` ելույթ ունեցան պատգամավորներ Արշակ Սադոյանը, Հրանտ Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանը, ովքեր ընկերություններին առաջարկեցին «պայքարը շարունակել մինչեւ վերջ»: Մասնավորապես, պատգամավորները պահանջեցին պատասխանել հետեւյալ հարցերին` փոխելով խաղի կանոնները, կառավարությունը մտածե՞լ է, թե ովքեր են փոխհատուցելու այդ ընկերությունների կրած ֆինանսական վնասները, քանի որ նրանցից շատերը գործն սկսել են պարտք կամ վարկ վերցնելով:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԱԺՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նկատելով, որ լսումներից պարզ դարձավ, որ բոլորը «ժխտական վերաբերմունք ունեն մենաշնորհի նկատմամբ, սակայն որեւէ մեկը չասաց, թե լիցենզիայի փոփոխությունները կատարվել են անօրինական ձեւով»: ԸստԳալուստ Սահակյանի, պարզ է նաեւ այն, որ որոշ լուծումների անհրաժեշտություն կա եւ շահագրգիռ անձանցառաջարկեց ներկայացնել հստակ առաջարկներ, որոնք պատրաստ է քննարկել թե ՀՀԿ խմբակցությունը, թե պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Հստակ առաջարկությամբ հանդես եկավ Արշակ Սադոյանը, ում կարծիքով անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում եւ Արմենտելին զրկել ոլորտում մենաշնորհային իրավունքից:


03.12.2004
ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում Երեւանի կամերային երաժշտության տանը
Դեկտեմբերի 3- ին ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի նախաձեռնությամբ Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ի հռչակած հաշմանդամների միջազգային օրվան։ Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աժ նախագահի տիկին Աննա Բաղդասարյանը, միջազգային եւ հասարակական կազմակերպությունն...

03.12.2004
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում
Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները շարունակեցին ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովները։ԱՊՀ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում Վիկտոր Ստեպանովը ներկայացրեց ԱՊՀ դիտորդների եզրակացությունը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություն...

03.12.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ փոխնախագահ Իոնաս Չեկուոլիսի հետ։ Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր պարտավորությունների կատարման ուղղությամբ եւ 2005-ին սահմանադրական բարեփոխումներով կավարտի պարտավորությունների կատարումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ...

03.12.2004
Համագործակցությունն այլընտրանք չունի
Դեկտեմբերի 3-ին Լատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ փոխնախագահ,ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:Ողջունելով...

03.12.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ ...

03.12.2004
Լատվիայի Սաեյմայի պատվիրակությունը Ազգային ժողովում
Դեկտեմբերի 3-ինԼատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ պարոն Օսկարս Կաստենսի գլխավորած...

03.12.2004
ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի խորհրդի նիստում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի խորհրդի նիստը: 2004 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի աշխատանքները համակարգող Բորիս Շահնազարյանը: Նա ...

03.12.2004
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:Հանձնաժողովը քննարկեց եւ որոշում կայացրեց դրական եզրակացությամբ դեկտեմբերի 6-8–ի եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am