National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2004
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Դեկտեմբերի 3 -ին տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Հանձնաժողովը քննարկեց եւ որոշում կայացրեց դրական եզրակացությամբ դեկտեմբեր ի 6-8–ի եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրությունը եւ 1999 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, որոնք ներկյացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայով Հայաստանը պարտավորվում էիր ներպետական օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիայի հետեւանքով վնաս կրած յուրաքանչյուր անձի`վնասիդիմաց լրիվփոխհատուցում ստանալու նպատակով հայց հարուցելու իրավունքը:

Առաջիկա եռօրյա նիստերի ընթացքում խորհրդարանի վավերացմանը կներկայացվեն 1970 թվականի հունիսի 22-ին Ժնեւում ստորագրված «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» կոնվենցիան, 1976 թվականի հունիսի 21-ին Ժնեւում ստորագրված «Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին» կոնվենցիան, 1981 թվականի հունիսի 19-ին Ժնեւում ստորագրված «Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին» կոնվենցիան եւ 1985 թվականի հունիսի 25-ին Ժնեւում ստորագրված «Աշխատանքի վիճակագրության մասին» կոնվենցիան  (կից հայտարարությամբ), որոնք հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալԱշոտ Եսայանը:

ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանությանմշտական հանձնաժողովի նիստը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մնացական Պետրոսյանը:

Առողջապահության փոխնախարար Վլադիմիր Դավիդյանցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպմանեւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխության ենթարկել դեղատներու մ ստուգումներ անցկացնելուց երեք օր առաջ նախազգուշացնելու դրույթը: Ըստ պարոն Դավիդյանցի, այժմ գործող կարգով, երեք օր առաջ նախազգուշացնելուց հետո այլեւս անիմաստ է տվյալ հաստատությունում ստուգում անցկացնել: Դրական եզրակացությամբ հարցն ընդգրկվեց եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ «ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բռնադատվածների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններին:

Դրական եզրակացությամբ ԱԺ մեծ օրակարգում ընդգրկվեց«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 4 կոնվենցիա` «Աշխատանքի վիճակագրության մասին», «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին», «Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին» եւ «Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին»: Փոխնախարար Եսայանը կարծիք հայտնեց, որ կոնվենցիաներից յուրաքանչյուրին միանալը կարեւոր է մեր երկրի համար եւ ուղղված է սոցիալական ոլորտի` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Քննարկված 4 կոնվենցիաներն էլ դրական եզրակացությամբ ընդգրկվեցին եռօրյա նիստերի օրակագում:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, քննարկվեցին մի խումբ օրինագծեր, հիմնականում երկրորդ ընթերցմամբ, որոնք բոլորն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվեցին կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» , «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ հիմնական զեկուցողներն ասացին, որ ընդունվել է առաջարկների եւ դիտողությունների մեծամասնությունը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», առաջին ընթերցման ներկայացված «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայությունների մասին» եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին, ինչպես նաեւ ՀՀ նախագահի դիտողություններով ԱԺ վերադարձված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության առավ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք առաջարկվում են ընդգրկել նստաշրջանի եւ եռօրյա նիստերի օրակարգերում: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով նիստի օարկարգը, նշեց, որ սաաշնանային նստաշրջանում հանձնաժողովի վերջին նիստն է:

Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց իր հեղինակած նախագիծը` «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվումեւ գանձվում» օրենքում փոփոխություն կատարելու մասին:Նա առաջարկում է սահմանի վրա հարկումից ազատել արտադրական միջոցներն ու սարքավորումները` սրանով փորձելով տեղական արտադրողի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, հարկման հավասար դաշտ:Նույն խնդրիկարգավորմանն է ուղղված մեկ այլ նախագիծ, որըշրջանառության մեջ է դրել կառավարությունը եւ որը դեռեւս չիներկայացվել խորհրդարան:Գործադիրն առաջարկում է նշված ապրանքատեսակը սահմանի վրա չհարկելու որոշակի ժամկետ սահմանել, ինչպես նաեւ չհարկելու համար օրենքովամրագրելմաքսային արժեքիշեմ: Կառավարությունը գտնում է, որ պատգամավորի ներկայացրած առաջարկը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ եւ չի տվել դրա վերաբերյալ դրական եզրակացություն: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը քննարկումների ընթացքում ժամկետի եւ սարքավորումների արժեքի շուրջ համաձայնության գալու պատրաստակամություն հայտնեց, օրինագծի հեղինակն էլ իր հերթին` կառավարության կողմիցընդունելի տարբերակ ներկայացնելու դեպքում, խոստացավ շրջանառությունից հանել իր նախագիծը: Քվեարկության արդյունքում Վահրամ Բաղդասարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնություն ը նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար ստացավ դրական եզրակացություն:

Կավառարությունը ներկայացրել էր «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծ: Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ, նախագիծն ընդունվելու դեպքումսոցապ վճարների հավաքագրմամբկզբաղվի հարկային ծառայությունը: Այսօր այդ գործառույթը, կենսաթոշակների նշանակման եւ բախշման հետ միասին, իրականացնում է սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը:Գործադիրն այս քայլով փորձում է տարանջատել սոցապ վճարները հավաքագրող եւ բախշող մարմինները, բարձրացնել դրանց նկատմամբ վերահսկողության մակարդակը: Փաստաթղթի հետ ներկայացված են նաեւ յոթ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասիննախագծեր:

Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկաների դատին հանձնեց մեկ այլ փոփոխության նախաձեռնություն` այս դեպքում «Պարզեցված հարկի մասին» օրենքում:Առաջարկվում է պարզեցված հարկով հարկման դաշտից հանել հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության եւ բախշման, կապիտալ շինանարարության ոլորտները: Պրն. Ալավերդյանի ներկայացրած տվյալների համաձայն,2000 թ., երբ այս հարկատեսակն սկսվեց կիրառվել, դաշտում կար երկու հազար հարկատու: Այսօր այդ թիվը կազում է 20 հազար` ակտիվ հարկատուների շուրջ 40 տոկոսը, միչդեռ այս հարկատեսակից բյուջե է մուտքագրվում ընդամենը 6-7 մլրդ դրամ (եկամտային մասի մոտ 2 տոկոսը):Զեկուցողի խոսքերով, այս հրակատեսակը հիմնականում պետք է վերաբերվերփոքր բիզնեսով զբաղվողներին, մինչդեռ այսօր, անգամ արտադրությունը մի քանի մասերի բաժանելով, պարզեցված հարկի դաշտում են գործում նաեւ խոշոր ձեռնարկությ ուններ: Այսինքն, նախագիծը նպատակ ունիսահմանափակել պարզեցված հարկի դաշտում գործող տնտեսավարողների շրջանակը: Նախագիծը, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսում է նաեւ այս հարկատեսակի միասնական դրույքաչափ` 6 տոկոսի չափով (այն չի վերաբերվում առեւտրի ոլորտին): Քննարկումների ընթացքում պատգամավորները տեսակետներ հայտնեցին, որ այս հարկատեսակը պետք է աստիճանաբար դուրս գա հարկման դաշտից:

ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը նիստում ներկայացրեց վերահսկիչ պալատի 2005 թ. գործունեության ծրագիրը:Գալիք տարում խորհրդարանական այս կառույցը, ըստ ծրագրի, կվերահսկի ընթացիկ տարվա բյուջեի կատարողականի, ԿԲ տարեկան հաշվետվության եւ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրություններ կկատարի պետական ծրագրերի կատարման նպատակով բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման մասին` մասնավորապես ոստիկանության համակարգում, հարկային եւ մաքսային մարմիններում:

Թե ծրագիրը, թե քննարկված մյուս նախագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հանձնաժողովը նաեւ երաշխավորեց դրական գնահատականով եռօրյայի օրակարգում ընդգրկելերկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացված մի շարք նախագծեր:


03.12.2004
ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում Երեւանի կամերային երաժշտության տանը
Դեկտեմբերի 3- ին ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի նախաձեռնությամբ Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ի հռչակած հաշմանդամների միջազգային օրվան։ Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աժ նախագահի տիկին Աննա Բաղդասարյանը, միջազգային եւ հասարակական կազմակերպությունն...

03.12.2004
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում
Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները շարունակեցին ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովները։ԱՊՀ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում Վիկտոր Ստեպանովը ներկայացրեց ԱՊՀ դիտորդների եզրակացությունը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություն...

03.12.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ փոխնախագահ Իոնաս Չեկուոլիսի հետ։ Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր պարտավորությունների կատարման ուղղությամբ եւ 2005-ին սահմանադրական բարեփոխումներով կավարտի պարտավորությունների կատարումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ...

03.12.2004
Համագործակցությունն այլընտրանք չունի
Դեկտեմբերի 3-ին Լատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ փոխնախագահ,ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:Ողջունելով...

03.12.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ ...

03.12.2004
Լատվիայի Սաեյմայի պատվիրակությունը Ազգային ժողովում
Դեկտեմբերի 3-ինԼատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ պարոն Օսկարս Կաստենսի գլխավորած...

03.12.2004
ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի խորհրդի նիստում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի խորհրդի նիստը: 2004 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի աշխատանքները համակարգող Բորիս Շահնազարյանը: Նա ...

03.12.2004
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբտեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեցին «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը ՀՀ կառավարության 1997 թվականի որոշմամբ տրված, 1998 թվականին վերախմբագրված եւ 2004 թվականի նոյեմբերի 4-ինլրացված ու վերախմբա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am