National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2004
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները շարունակեցին ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովները։

ԱՊՀ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում Վիկտոր Ստեպանովը ներկայացրեց ԱՊՀ դիտորդների եզրակացությունը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների վերաբերյալ, Վադիմ Գուստովը` Ուկրաինայի նախագահական ընտրությունների: ՀՀ Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքի մասին ասաց. «Քիչ առաջ աշխատանքները ավարտեց ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը, որը օրակարգում ուներ 10-ից ավելի հարցեր։ Առաջինը երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի 60-ամյակին նվիրված միջոցառումնեռի նախապատրաստումն էր, երկրորդը՝ ԵԱՀԿ ԽՎ աշխատանքը, Էդինբուրգի կոնֆերանսը։ Այսօր ակնհայտ է, որ ԵԱՀԿ լուրջ բարեփոխումների առաջ է կանգնած եւ դա նշում էին շատերը։ Հանձնաժողովում քննարկվել է եւս մի հարց, որ առնչվում է մեզ. ՌԴ պատվիրակությունը ներկայացրեց մոնիտորինգային խմբի զեկույցը Կոսովոյում եւ Մետոխիոյում։ Դա ինձ հնարավորություն  տվեց վերահաստատել հայկական պատվիրակության առաջարկը՝ արված հայկական պատվիրակության կողմից երեւանյան արտագնա նիստում՝ նման մոնիտորինգային խմբեր ուղարկել ԱՊՀ տարածքների կոնֆլիկտային գոտիներ։ Բավականին հաճախ մենք Ադրբեջանից լսում ենք անհիմն մեղադրանքներ, որ ԼՂ-ի կամ ԼՂ-ի շրջակա տարածքներում թաղվում են ռադիոկատիվ թափոններ, կատարվում է մարդկային եւ նարկոթրաֆիկինգ, ահաբեկչական խմբեր են մարզվում եւ այլն։ Այդ մեղադրանքները միջազգային կազմակերպություններում կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ մեզ համար։ Լավագույն լուծումը միջազգային մոնիտորինգային խումբ հրավիրելով՝ տեղում պարզելն է վիճակը։ Վստահ եմ, որ արդար զեկույցների դեպքում մենք հաղթող դուրս կգանք։ Հանձնաժողովը ընդունեց մեր առաջարկը եւ Կոսովոյին վերաբերվող բանաձեւում կավելացվի ԼՂ-ում ուսումնասիրություններ կատարելու փաստը։

ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության համագործակցության հանձնաժողովի նիստին հայկական պատվիրակությունից մասնակցում էր Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի նիստի մասին նա ասաց.«Քննարկվեցինմի քանի մոդելային օրենքների նախագծեր։ Հատկապես կարեւորվում է հակաահաբեկչության օրենքը եւ ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ օրենքը, հակաահաբեկչական ֆինանսավորման վերաբերյալ օրենքը՝ տարբեր երկրներում ահաբեկչական ակտեր իրականացնելու դեմ պայքարի մասին։ Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի քննարկումների ժամանակ մեր հարեւան երկրի ներկայացուցիչները փորձեցին օրենքում ներմուծել անջատողականություն, էքստրեմիզմ հասկացությունները։ Իմ ելույթը վերաբերեց նրան, որ այդ հասկացությունները չի կարելի խառնել իրար. անջատողականությունը ոչ միշտ է ուղեկցվում ահաբեկչությամբ եւ կապ է ունենում էքստրեմիզմի հետ։ Այդպես է ոչ միայն ԼՂ-ում, այլեւ Կվեբեկում, Իտալիայում, Բելգիայում, ուր կան անջատողական տարբեր  շարժումներ, որոնք չեն զուգակցվում ահաբեկչություն հասկացության հետ։ Մեր խնդիրն է մոդելային օրենքում ձեւակերպել ահաբեկչության դեմ պայքարը, ոչ թե տարբեր հասկացություններով աղավաղել օրենքը։ Մեր առաջարկությունը ընդունվեց։

ԱՊՀ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում 12 հարց էր։ Նիստի աշխատանքներին մասնակցում էր Գուրգեն Արսենյանը։ «Հարցերի մի մասը արարողակարգային էին, մի մասն ունեին ճանաչողական բնույթ, մի մասը՝ գործնական։ Ամենակարեւոր հարցերից մեկը միջազգային դիտորդների կանոնակարգի նոր խմբագրությունն էր։ Մեր պատվիրակությունը 56 առաջարկից բաղկացած փաթեթ ներկայացրեց, որոնք քննարկվեցին եւ մեծ մասն ընդունվեց։ Հաջորդ հարցը տնտեսական դատարանի ներկայացուցչի զեկուցումն էր տնտեսական դատարանի գործունեության վերաբերյալ։Քննարկվեց նաեւ մոդելային օրենքի նախագիծ խղճի ազատության մասին, կրոնական դավանանքների մասին, որը ուղարկվեց ԱՊՀ անդամ երկրների խորհրդարաններին, որ իրենց առաջարկությունները ներկայացնեն։ Քննարկվեց նաեւ ԱՊՀ երկրների դատախազության համակարգող խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի միջեւ համաձայանագրի կնքումը, որը տեղափոխվեց հաջորդ նիստ»։


03.12.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ փոխնախագահ Իոնաս Չեկուոլիսի հետ։ Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր պարտավորությունների կատարման ուղղությամբ եւ 2005-ին սահմանադրական բարեփոխումներով կավարտի պարտավորությունների կատարումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ...

03.12.2004
Համագործակցությունն այլընտրանք չունի
Դեկտեմբերի 3-ին Լատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ փոխնախագահ,ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:Ողջունելով...

03.12.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am