National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ փոխնախագահ Իոնաս Չեկուոլիսի հետ։ Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր պարտավորությունների կատարման ուղղությամբ եւ 2005-ին սահմանադրական բարեփոխումներով կավարտի պարտավորությունների կատարումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաեւ ԵԽԽՎ հովանու ներքո տարածաշրջանային խնդիրներին նվիրված քննարկումների կազմակերպման հարցը, եվրոինտեգրման խորացման խնդիրները, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման խնդիրները։ Պարոն Չեկուոլիսը ԵԽԽՎ-ՀՀ Աժ հարաբերությունները որակեց օրինակելի՝ պարտավորությունների կատարման առումով, նշվեց, որ բոլոր ֆորմատներով համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին համարվեց կարեւոր խնդիր, որի լուծմանը Մերձբալթյան երկրները պատրաստ են օգնել։

ՀՀ Աժ նախագահը  հանդիպեց նաեւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներ։ Կարեվորվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը.պարոն Կոնոպլյովը նշեց, որ նորընտիր խորհրդարանում արդեն դեկտեմբերի կեսից կձեւավորվի հանձնաժողովը եվ խորհրդարանի փոխնախագահի մակարդակով կնշանակվի համանախագահը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին փետրվարին Մինսկում ստորագրված համագործակցության պայմանագրի կատարումը, համագործակցությունը միջազգային կառույցներում։

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՌԴ Դժ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական հարաբերությունների խորացման խնդիրներ, կարեվորվեց միջխորհրդարանական համագործակցությունը։


03.12.2004
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում
Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները շարունակեցին ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովները։ԱՊՀ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում Վիկտոր Ստեպանովը ներկայացրեց ԱՊՀ դիտորդների եզրակացությունը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություն...

03.12.2004
Համագործակցությունն այլընտրանք չունի
Դեկտեմբերի 3-ին Լատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ փոխնախագահ,ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:Ողջունելով...

03.12.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am