National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.11.2004
Ազգային ժողովի նիստում

Նոյեմբերի 9-ին խորհրդարանը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին նախորդ օրն սկսված  «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակ արգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը, որի վերաբերյալկար սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց  «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մ ասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Նոտարիատի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք միջազգային պայմանագրերի Հայաստանի միացմամբ: Օրինագիծը կարգավորում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է  հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները: Մանրամասնվում է, թե որոնք են համարվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, ինչպես եւ ովքեր են իրազեկում համապատասխան մարմիններին այդ մասին եւ ինչ գործընթաց է սկսվում իրազեկումից հետո:Սակայն, ինչպես իր ելույթում ասաց ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը, չի հստակեցվում, թե ով եւ ինչպես պիտի փոխհատուցի այն վնասը, երբ պարզվի, որ ավանդադրման գործընթացի կասեցումը անհիմն է եղել:

Օրինագծի վերաբերյալ ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների դրական եզրակացությունները ներկայացրին Գրիգոր Ղոնջեյանը, Հրայր Կարապետյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: Նշելով, որ հասունացել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը, բանախոսները նաեւ նկատեցին, որ օրինագիծն ունի բազմաթիվ թերություններ: Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ պատրաստ են համագործակցելու եւ կատարելագործելու օրինագիծը:

Ապա ԿԲ նախագահը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» եւ դրա հետ փոխկապակցվ ած մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսո ղ օրենքների նախագծերի փաթեթը, նշելով ընդունված եւ չընդունված առաջարկությունները: Օրինագծով սահմանվում է, որ երաշխավորվում է ֆիզիկական անձանց կողմից բանկերում ավանդադրված գումարների վերադարձը բանկերի սնանկացման պարագայում: Մասնավորապես, ավանդատունե րին կվերադարձվեն հայկական դրամով ավանդադրված մինչեւ 2 մլնը, արտարժույթով ավանդադրված 1 մլն դրամը:

Այ ս օրինագծի վերաբերյալ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ կառավարության «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 2005 թվականի տարեկան գործունեության ծրագիրը» ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նանշեց ոլորտի վիճակի վերլուծությունը, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները եւ իրականացման ժամանակացույցը, տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները եւ պատասխանեց պատգամավորների հարցերին:

Այնուհետեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի 2005 թվականի գործունեության ծրագիրը, որը ներառում էր ամփո փ վերլուծություն կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսա կան գործունեության, սակագնային քաղաքականության եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ: Պատասխանելով պատգամավորների հարցերին, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ 2005 թվականին էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման սակագների բարձրացում չի նախատես վում: Վերանայվելու են Լոռու եւ Շիրակի մարզերի ջրամատակարարման սակագները: Հանձնաժողովի նախագահը ընդունեց,որ մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, բավականին ցածր է ջրամատակարարման որակը, ինչի բարելավման համար այդ երկու մարզերում սկսել են իրականացվել վարկային ծրագրեր: «Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում կարձանագրվի, եթե 2005 թվականին բարձրանան ներկրվող գազի եւ միջուկային վառելիքի սակագները»,- նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի նոյեմբերի 10-ի նիստում:

Վերջին նիստի կես ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am