National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
26.11.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 3

Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն չորրորդ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում:

Այս նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծի վերաբերյալ՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի առաջիկա աշխատանքային գործունեությանն առնչվող այլ հարցեր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2013 թ-ի հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները նախատեսվում է իրականացնել պարզեցված կարգով: Փոխնախարարը տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը նման պայմանագիր մինչ օրս կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:

Քննարկված պայմանագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց պալատի 2014 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 13 ուղղություն: Առաջին անգամ ՎՊ-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ուսումնասիրելու է պետական բյուջեի մուտքերի ապահովման գործընթացը: Նաեւ նախատեսվում է վերահսկողություն իրականացնել Երեւանի քաղաքապետարանում՝ կապված ավտոճանապարհների, փողոցների եւ մայրուղիների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման հետ: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանում եւ Արմավիրի մարզի համայնքներում: ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ ծրագիրը մինչ լիագումար նիստում ԱԺ-ի հավանությանն արժանանալը առանձին կքննարկվի նաեւ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ: Ծրագրի վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՎՊ ծրագրի վերաբերյալ՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրին ՀՀ 2013 թվականի ինն ամիսների պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը ընդունվեց ի գիտություն:

Հանձնաժողովում որոշվեց նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին, ԱԺ 334 սրահում անցկացնել «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:


26.11.2013
ԱԺ պատգամավորները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
Նոյեմբերի 26-ին Բուենես Այրեսում հայ խորհրդարանականները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության ...

26.11.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ
Նոյեմբերի 26-ին Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բա...

26.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am