Նոյեմբերի 13-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի աշակերտներին: Երեխաներին ուղեկցում էին Վազաշեն գյուղի գյուղապետը եւ մաթեմատիկայի ուսուցչուհին: Աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում ծանոթացան քառօրյա նստաշրջանի աշխատանքին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, հիմնական գործառույթները, պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի եւ պատգամավորների գործունեության մասին:
Վազաշենի գյուղապետը՝ Լորիկ Բադիրյանը, եւ մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Զինա Աղաջանյանը, ներկայացրին սահմանամերձ համայնքի եւ դպրոցի խնդիրները: Երեխաները խոսեցին իրենց հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերում էին սահմանամերձ գյուղերին, գյուղական դպրոցներին, կրթական ծրագրերին: