Տպել
13.11.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 2

Նոյեմբերի 13-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի աշակերտներին: Երեխաներին ուղեկցում էին Վազաշեն գյուղի գյուղապետը եւ մաթեմատիկայի ուսուցչուհին: Աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում ծանոթացան քառօրյա նստաշրջանի աշխատանքին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, հիմնական գործառույթները, պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի եւ պատգամավորների գործունեության մասին:

Վազաշենի գյուղապետը՝ Լորիկ Բադիրյանը, եւ մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Զինա Աղաջանյանը, ներկայացրին սահմանամերձ համայնքի եւ դպրոցի խնդիրները: Երեխաները խոսեցին իրենց հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերում էին սահմանամերձ գյուղերին, գյուղական դպրոցներին, կրթական ծրագրերին:


13.11.2013
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկագիր` 1-2.3-33) Նշված թափուր պաշտոնը ...

13.11.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնա...