National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.10.2013
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանի մամուլի ասուլիսը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-17-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին: Պարոն Մարգարյանը, ներկայացնելով նիստի օրակարգը, նշեց, որ ելույթ է ունեցել «ՍԾՏՀ ԽՎ-ի դերը Սեւծովյան տարածաշրջանում երկրների համագործակցության ամրապնդման գործում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով: Նիստում քննարկվել է նաեւ դեկտեմբերին Վրաստանում գումարվելիք ՍԾՏՀ ԽՎ 42-րդ լիագումար նիստի օրակարգին առնչվող հարցեր: Նա տեղեկացրեց, որ ինքը միաձայն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում հայ պատգամավորի թեկնածությունն առաջարկել էր Ռուսատանի պատվիրակության ներկայացուցիչը: Իր ընտրությունը Հովհաննես Մարգարյանը կարեւորում է այն իմաստով, որ դա արտահերթ ձայնի իրավունք եւ որոշ քննարկումների ժամանակ հանձնաժողովներում նախագահելու հնարավորություն է տալիս: Պարոն Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ակտիվացնի խորհրդարանական դիվանագիտության իր հնարավորությունները: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների արտգործնախարարները Հայաստանի նախագահությամբ կհանդիպեն Երեւանում եւ կքննարկեն տնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:


23.10.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջան...

23.10.2013
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք նախ ներկա գտնվեցին ԱԺ նիստին, ապա նրանց ընդունեց  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, եր...

23.10.2013
ԱԺ փոխնախագահը եւ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Լատվիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռ...

23.10.2013
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ ՄԽՎ) «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցություն   9 տեղ      «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն     5 տեղ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակ...

23.10.2013
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգ
1. Սույնով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների (այսուհետ` Պատվիրակություններ) կազմավորման եւ դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով ապահովելու Պատվիրակությունների գործունեության արդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am