National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.10.2013
Աշխատանքային այց ՀՀ ոստիկանության կրթահամալիր
1 / 5
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը, Թեւան Պողոսյանը եւ Իշխան Խաչատրյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով եղան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

ԱԺ պատգամավորները ծաղկեպսակ դրեցին ՀՀ պետական սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին: Այնուհետեւ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ կրթահամալիրի ղեկավար կազմի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին կրթահամալիրում, ծանոթացան  ուսումնական կենտրոնի, քոլեջի եւ ակադեմիայի ուսումնական պայմաններին, շենքային ու տեխնիկական հնարավորություններին եւ մասնագիտական գրականություն նվիրեցին կրթահամալիրի գրադարանին:

ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների հետ, ներկայացրին հանձնաժողովի գործունեության ոլորտները, ոստիկանական համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթահամալիրի սաների ուսումնական առօրյային եւ պատասխանեցին ոլորտի հետ կապված նրանց հետաքրքրող հարցերին: Ուսանողներին ուղղված խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ոստիկանի դերը ոչ միայն հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխման ու բացահայտման, մարդու իրավունքների պաշտպանության գործում, այլեւ նրանց կարեւոր խնդիրը համարեց իրենց գործելակերպով ու վարքով հասարակության վստահությունը շահելու, ոստիկան-հասարակություն կապն ամրապնդելու  առաքելությունը:

Հանձնաժողովի անդամներն այնուհետեւ հանդիպեցին կրթահամալիրի դասախոսական կազմի հետ, քննարկեցին ուսումնական ծրագրերին, դասավանդման պրոցեսին ու արդյունավետությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ուրախությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին եւ՛ դասավանդման, եւ՛ նոր մտածողության ձեւավորման, եւ՛ տեխնիկական հագեցվածության առումով կրթահամալիրում բավական լուրջ տեղաշարժեր են կատարվել: Պատասխանելով ոստիկանության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքին  վերաբերող  հարցերին եւ լսելով իրավաբան դասախոսների տեսակետները խնդրի առնչությամբ՝ Կորյուն Նահապետյանը հրավիրեց նրանց Ազգային ժողով՝ մասնակցելու հանձնաժողովում տեղի ունեցող քննարկումներին եւ ներկայացնելու իրենց առաջարկները:
 


16.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հոկտեմբերի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվական...

16.10.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am