«Խորը ցավով տեղեկացանք հայտնի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան մասին:
Իր սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ անմնացորդ նվիրումով նա անջնջելի հետք է թողել Եվրոպական ժողովրդական կուսակցության գաղափարների եւ սկզբունքների ամրդապնդման, կուսակցության կայացման գործում:
Քաղաքական իր հարուստ կենսափորձով Վիլֆրիդ Մարտենսը մեծ հեղինակություն էր վայելում Եվրոպայի քաղաքական լայն շրջանակներում թե որպես պետական եւ թե քաղաքական գործիչ:
Հայաստանը մեծապես կարեւորում է Վիլֆրիդ Մարտենսի անձնական ներդրումը Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման եւ սերտացման գործում:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վիլֆրիդ Մարտենսի հարազատներին եւ մերձավորներին, Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` անդառնալի կորստի կապակցությամբ»: