National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
05.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց ուսուցիչների
1 / 34

 Հոկտեմբերի 5-ին Երեւանն ու մարզերը ներկայացնող մանկավարժներ հյուրընկալվել էին խորհրդարանում: Ուսուցչի տոնի առթիվ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ  կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար  հանրապետության տարբեր դպրոցների  53  ուսուցիչներ պարգեւատրվեցին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիսավոր պայմաններում անձամբ հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալները, ԱԺ պատվոգրերն ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերը: ԱԺ Պատվո մեդալների արժանացան Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, Լոռու մարզի, Վանաձորի թիվ  7 հիմանական դպրոցի տնօրեն  Լուսիկ Սարգսյանը, Կոտայքի մարզի,  Չարենցավանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Փանոսյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատի   Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմանական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը, Սյունիքի մարզի Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը, Երեւանի թիվ 144 դպրոցի տնօրեն Գագիկ Հովհանիսյանը, Երեւանի թիվ 19 դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանը, Երեւանի թիվ 160 դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը, Երեւանի  խոսքի ծանր խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ  կրթահամալիրի տնօրեն Վարդուհի Խեբոյանը, Շիրակի մարզի,  Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն ՄԵլանյա Մելքոնյանը, Տավուշի մարզի Իջեւանի թիվ 5 դպրոցի դասվար Անահիտ Ղուլարյանը, Վայոց Ձորի մարզի Մալիշկայի  թիվ 1 դպրոցի դասվար Արփիկ Նավասարդյանը, Արարատի մարզի  Մխչյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ասյա Դանիելյանը, Արագածոտնի մարզի Ներքին  Բազմաբերդի Ա. Ասատրյանի անվան  միջնակարգ դպրոցի  մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքոնյանը,   Երեւանի Լ. Տոլստոյի անվան դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիտա ԱՎետիսյանը,  Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լալագե Հակոբյանը, Երեւանի թիվ 97 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ռիտա Ազիզյնաը եւ «Հայ ասպետ» հեռուստամրցույթի կազմակերպիչ Կարին Տոնոյանը:

Շնորհավորելով մանկավարժներին` Հովիկ Աբրահամյանն ասաց.

 «Սիրելի ուսուցիչներ,

Հարգելի բարեկամներ,

Ողջունում եմ ձեզ եւ սրտանց շնորհավորում բոլորիս համար  այս հոգեհարազատ տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ինձ համար միշտ էլ հաճելի է հանդիպել մանկավարժների հետ, առավել եւս նման գեղեցիկ առիթով: Ուսուցչի օրը, իրոք, ամենասիրված մասնագիտական տոներից մեկն է բոլորիս համար:

Ուսուցչի  դերը անգնահատելի է հատկապես երկրի համար ճակատագրական պահերին: Դա ապացուցվել է դարերի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ օտար ճնշումների ներքո մենք կորցնում էինք մեր պետականությունը: Բացառություն չէ նաեւ մեր նորագույն պատմությունը: Անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո էլ, այն դժվարին տարիներին՝ հաղթահարելով սոցիալական ծանր կենսապայմանները, դուք հավատարիմ մնացիք ձեր բարձր կոչմանը՝ ձեր ուրույն ներդրումը ունենալով նորաստեղծ պետության կայացման գործում: Ինչպես մեր քաջարի զինվորներն էին պահում մեր սահմանները, այդպես էլ դուք, սիրելի  ուսուցիչներ, ապահովում էիք հուսալի թիկունք ու կերտում մեր վաղվա օրը:

Դպրոցը հասարակության ու պետության հենարանն է, ուսուցիչը՝ այդ հենարանի հիմնասյունը:  Ձեր անձնվեր աշխատանքով դուք սերմանում եք սեր, հավատ, հանդուրժողականություն եւ, ամենակարեւորը, հայրենիքին անմնացորդ ծառայելու մղում: Ամեն անգամ, երբ ուսուցիչը դասասենյակ է մտնում, տեղի է ունենում փոքրիկ հրաշք՝ նա ստանձնում է մատաղ սերնդին դժվարություններով լի կյանքին նախապատրաստելու պատասխանատվությունը:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ փոխանցող անձ է, այլեւ հոգեւոր արժեքների եւ բարոյական նորմերի կրողը: Հենց այս հանգամանքով է պայմանավորված ուսուցչի վսեմ առաքելությունը՝ երիտասարդ սերնդի դաստիարակությունը, ուժեղ եւ առաքինի քաղաքացու ձեւավորումը:

Սիրելի ուսուցիչներ,

Կրթական համակարգը եղել եւ միշտ էլ լինելու է պետության հոգածության ներքո: Այս տարիների ընթացքում մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրել, սակայն  դեռեւս շատ անելիքներ ունենք եւ  շարունակելու ենք ամեն կերպ աջակցել կրթական ոլորտի կատարելագործմանը, ինչպես նաեւ բարելավել մեր մանկավարժների կենսամակարդակը: Դա բխում է մեր ընդհանուր շահերից: Ուզում եմ հավաստիացնել, որ տարեցտարի այդ նպատակին ուղղված ջանքերն ավելի արդյունավետ ու ծանրակշիռ են դառնալու: Հիրավի, մենք միշտ ցանկանում ենք տեսնել մեր ուսուցիչներին բարձր տրամադրությամբ, բայց երբեմն մոռանում, որ նրանք եւս մեր աջակցության կարիքն ունեն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս լուսավոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ, ի դեմս ձեզ, երախտագիտությունս հայտնել  բոլոր ուսուցիչներին՝ նրա՛նց, ովքեր տարիներ շարունակ  իրենց նվիրել են սերունդներ կրթելու պատվավոր առաքելությանը: Առաքելությանը, որի հիմքում անսահման սերն է երեխաների նկատմամբ:

Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անձնական երջանկություն ու բարեկեցություն»:
 


05.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք  երկրների խորհրդարանների նախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am