National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.10.2013
Երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 7

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Նիստը վարողը տեղեկացրեց, որ խորհրդարանի կազմը համալրվել է 30 նոր անդամներով: Օրակարգում ընդգրկված երեք օրենսդրական նախաձեռնությունները դրվեցին քվեարկության: «ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ստացավ 79 կողմ, 6 դեմ, 11 ձեռնպահ ձայներ: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց 83 կողմ, 15 ձեռնպահ ձայներով: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց 72 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով: «ՀՀ օրհներգին վերաբերող օրենքի հավելվածում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ Տաթեւիկ Խանաղյանը, առաջարկեց հարցը հանել քննարկումից:

«ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չէր ստացել: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ Ավետիք Հարությունյանը, հանգամանորեն ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը եւ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Օրինագծի հեղինակն առաջարկում էր ՀՀ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքի գերակայություն» բառերը փոխարինել «իրավունքի գերակայություն» բառերով: Իսկ Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Խաչիկյանը հիմնավորեց օրենսդրական նախաձեռնության դրական եզրակացություն չստանալը: Օրինագծի հեղինակի առաջարկով այն քվեարկության չդրվեց:

Երիտասարդական խորհրդարանն ավարտեց աշխատանքը:


04.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, պատգամավոր Հովհաննե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am