National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
03.10.2013
Ազգային ժողովի նիստում
1 / 8

Հոկտեմբերի 3-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի? իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից? ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկության քննարկումը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով քվեարկության փուլում հետաձգվել էր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 90-րդ  հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հրայր Թովմասյանը ներկայացրեց փաստաթղթի վերջնական տարբերակը: Շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար՝ նա տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների առաջարկների հիման վրա փաստաթղթում փոփոխություններ են կատարվել: Նախարարը նկատեց, որ սա առաջին դեպքն էր, երբ պատգամավորների առաջարկներն ավելի շատ ուղղված էին խստացնելուն, քան մեղմացնելուն: «Սա նշանակում է, որ մենք մարդասիրությանը զուգահեռ հասկանում ենք այդ արարքների հասարակական վտանգավորությունը եւ այս կամ այն անձին ազատ արձակելու գինը»,- նշեց նա: Նախարարն ասաց, որ համաներումը տարածվում է հարյուրավոր մարդկանց վրա, որոնց ճակատագիրը պետությանը հուզում է, ուստի յուրաքանչյուր ձեւակերպման վերաբերյալ արվել է հնարավորը՝ խոչընդոտներ չառաջացնելու համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջում ավելացրեց, որ ինչպես իրենց, այնպես էլ բոլորի համար կարեւոր է, որպեսզի համաներումն իրականացվի թափանցիկ եւ անաչառ:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Միաձայն` 102 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Առաջին ընթերցումով քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2012 թ-ի հունիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտի մասին» ՀՀ օրենքը: Չնայած դրան? նույն օրենքի համաձայն պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր առկայությունը: Սակայն, եթե քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը, իսկ դրանցից որեւէ մեկի չներկայացնելու դեպքում գործատուն ազատվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից: Այդ իրավունքները իրացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն, սկսած 2012 թ-ի հունիսի 1-ից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքները, անձի դիմումի հիման վրա, տրվում են ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում կամ անձի բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայությունում: Նախկինում ՀՀ քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով` որպես հանրային ծառայությունների համարանիշ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված պաշարի ստեղծման իրավական հիմքերը, դրա կառավարման օպերատիվությունը եւ ձեւավորման ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ապահովելու հնարավորությունը: Առաջարկվում է պետական նյութական պահուստը օգտագործելու հնարավորություն տալ պետական մարմնի ղեկավարին? կառավարության թույլտվությամբ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Կորյուն Նահապետյանին առաջարկեց օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդրի վերաբերյալ հանձնաժողովում կազմակերպել բաց եւ հրապարակային քննարկում, ինչի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի տեսակետը դրական էր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը քննարկման ներկայացրեց նաեւ 2012 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով կկանոնակարգվի սեյսմիկ պաշտպանության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը? ստեղծելով անհրաժեշտ հիմքեր փոխօգնության տրամադրման եւ եւ համատեղ ծրագրերի իրականացման համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Քննարկվեց նաեւ 2010 թ. սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված «Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության հիմնադրման վերաբերյալ» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը: Ըստ հիմնական զեկուցողի? փաստաթղթին միանալը անհրաժեշտ պայմաններ կստեղծի հակակոռուպցիոն կրթության, մասնագիտական վարժանքի եւ հետազոտության ու կոռուպցիայի տարրերի տեսական ուսումնասիրություն իրականացնելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը պատգամավորներին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցման ընթացակարգով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ oրենքով սահմանված 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի մասով ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման դրույթով նախատեսված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության իրավունքը վերապահված է կառավարությանը: Ելնելով հետճգնաժամային ներկա փուլում ստեղծված իրավիճակից եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից՝ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 6.1 հոդվածի 3-րդ պարբերության մեջ 300 մլն դրամը դարձնել 200 մլն դրամ, որը խթան կհանդիսանա ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումային նախագծերի իրականացման համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, իսկ կառավարության դրական տեսակետը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց իր հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 3-րդ հոդվածում? հնարավորություն տալով ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին սահմանված կարգով եւս համարվելու ԱԱՀ վճարող:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ նախագիծն արժանացել է կառավարության դրական եզրակացությանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Սահմանվում են կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները եւ խնդիրները, կենսաանվտանգության ոլորտում ՀՀ կառավարության, լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվել ցանկացողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հանրության իրազեկման մեխանիզմները: Օրինագծի նպատակն է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարումը եւ անվտանգության ապահովումը` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:Օրենքի նախագծով կարգավորվում են անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու պայմանները, ապահովվում են նրանց կենսաբանական, անհատական եւ  տեսակային առանձնահատկություններից բխող կարիքները, առողջությունը եւ  կյանքի անվտանգությունը, ինչպես նաեւ բացառվում է պահելու վայրից կենդանիների փախուստը:Օրենքով կարգավորվում է նաեւ  անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առեւտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի եւ այլ արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու,  որսի  եւ  որպես  որսամիջոց  օգտագործելը:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական  հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

Պատգամավորները քննարկեցին 1984 թ. սեպտեմբերի 28-ին Ժնեւում ստորագրված «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թ. կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու եւ գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրությունը, որի նպատակն է ապահովել Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու եւ գնահատելու համագործակցային ծրագրի երկարաժամկետ ֆինանսավորումը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց  «2012 թվականի հոկտեմբերի 17- ին Երեւանում ստորագրված՝  «ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակն է՝ նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցությանը եւ  բարեկամական կապերին: Ըստ հիմնական զեկուցողի? փաստաթղթի դրույթներով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեւերը, համաձայնագրի կիրառման արդյունքում առաջացած ֆինանսական հարցերի կարգավորման եւ  վնասների հատուցման սկզբունքները, ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության առանձնահատկությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց  2012 թ. մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը  նպատակ ունի միավորել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման եւ կատարելագործման համար անհրաժեշտ հնարավորություններն ու ջանքերը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց «Ինտերնետով հրապարակային եւ  անհատական ծանուցման մասին»  ՀՀ  օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը նախատեսում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրում? նույնականացման քարտի հետ մեկտեղ, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը  եւ  օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ  այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ  առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

Նախագծի ընդունումը կնպաստի ծանուցումների ընթացակարգերի պարզեցմանը, դատական ծախսերի իջեցմանը, ընթացակարգերի արագացմանը: Անձին իր բնակության վայրում չգտնելը այլեւս խնդիր չի առաջացնի, քանի որ անձը առցանց կարող է ստուգել իր պաշտոնական փոստը եւ  ծանուցված լինել իր ցանկացած գտնվելու վայրից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով նախատեսվում է ապահովել կադրային ճկուն քաղաքականություն եւ  քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնները համալրել որակյալ կադրերով: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է նույն ստորաբաժանման այն զինծառայողին, որը միաժամանակ բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները եւ  այդ մասին տվել է գրավոր համաձայնություն, արտամրցութային կարգով նշանակել այդ պաշտոնին:Օրինագծով նախատեսվում է նաեւ բարձրացնել թեստավորման առաջադրանքների համար սահմանված անցողիկ  քանակը,  63 տարին լրացած քաղաքացիական ծառայողին հերթական ատեստավորման չուղարկել? նկատի ունենալով, որ ակնկալվող հաջորդ ատեստավորումը, որը պետք է տեղի ունենա երեք տարի հետո,  ըստ էության, դառնում է անհնար? սահմանային տարիքը լրանալու պատճառով: Բացի այդ, նախագծով հստակեցվում է հերթական ատեստավորման ժամկետը, քանի որ գործող օրենքի համաձայն? մի դեպքում  քաղաքացիական ծառայողը ենթակա չէ հերթական ատեստավորման, եթե նախորդ ատեստավորումից չի անցել երեք տարի, մյուս դեպքում, քաղաքացիական ծառայողը ենթակա է ատեստավորման երեք տարին մեկ անգամ:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:


 


03.10.2013
ՀՀ ԱԺ որոշումը ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը ...

03.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը
«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am