National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Սիրելի Վարպետ,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 83- ամյակի առթիվ:

Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով Դուք անվիճելի հեղինակություն եք մեր մշակութային աշխարհում, ումից սովորել ու շարունակելու են կինոարվեստ ու թատերարվեստ սովորել տարբեր սերունդներ:

Որպես դերասան Դուք ժողովրդական եք այդ բառի ամենաիսկական իմաստով՝ ժողովրդից ծնված, նրա իմաստնությունը, ոգին ու խորաթափանցությունը Ձեր կենսակերպում ու արվեստում ներառած, այդ ամենը Ձեր խաղացած դերերի միջոցով կրկին ժողովրդին փոխանցած:

Սիրելի Վարպետ,

թատրոնի բեմից ու կինոժապավենից Ձեր անմիջականությամբ ու բնական կերպարներով Դուք մի քանի տասնամյակ դաստիարակել եք բազմաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսին, հայրենիքը սիրելու եւ նրան նվիրվելու բացառիկ օրինակ ծառայել, սովորեցրել մարդ լինելու եւ մարդ մնալու բարդագույն արվեստը, արվեստ, որին էլ ավելի անմիջական առնչվել են Ձեր սաները՝ անցնելով Սոս Սարգսյան մանկավարժի կյանքի ու արվեստի վարպետության դպրոցով:

Թատրոնին ու կինոյին նվիրած Ձեր տարիներն իրապես մի ամբողջ կյանք են, ինչպիսին կուզենային ապրել բոլոր նրանք, ովքեր դիտել ու լսել են Ձեզ, շփվել Ձեզ հետ, աշակերտել Ձեզ: Համոզված եմ, որ սովորելու բան էլի ունենք, ինչպես ունենք Ձեր իմաստուն խորհրդի, սթափ մտածողության ու ընդօրինակելի կենսափորձի կարիքը:

Սիրելի Վարպետ,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, երկարակեցություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ:


24.10.2012
ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնա...

24.10.2012
Հանդիպում Ֆրանսիայի պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարեկամական խմբի պատգամավորները հոկտեմբերի 24-ին հանդիպեցին Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխն...

24.10.2012
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Այնուհետեւ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտեցին նախորդ օրվանից քննարկվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենք...

24.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Սոս Սարգսյանին
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի եւ կինոյի Վարպետը: Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձ...

24.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 24-ին  մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը նշեց, որ ավանդական դարձած այս միջոցառումն այն հարթակն է, որտեղ փոխշահավետ կապերի հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am