National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:

Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն հայտնեց, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նշվեց, որ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խումբն արդյունավետ գործունեություն է ծավալում նաեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ Հովիկ Աբրահամյանի, առեւտրատնտեսական համագործակցության եւ  քաղաքական հարաբերությունների մակարդակներն անհամապատասխան են, գոյություն ունի մեծ ներուժ, եւ այս տեսանկյունից եւս կարեւորվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնեւի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարեւորեց այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջեւ: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա եւս կարեւորեց Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշեց, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ եւ ամրապնդմամբ:

Երկու երկրների միջեւ բարեկամության եւ փոխադարձ վստահության հաստատման գործում երկուստեք ընդգծվեց Շվեյցարիայի հայ համայնքի դերակատարությունը: Գոհունակությամբ նշվեց, որ պատվիրակության մաս են կազմում ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ:

Լյուկ Բարթասան նշեց, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորելու համար:

Երկկողմ հարաբերությունների առնչությամբ իրենց մոտեցումները ներկայացրեցին նաեւ պատվիրակության եւ հանդիպմանը ներկա Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամները:


23.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Դավիթ Ուսուպաշվիլիին Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ երկխոսության վերսկ...

23.10.2012
Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրո...

23.10.2012
Խորհրդարանը քննարկեց հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում եզրափակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը: Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am