National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
1 / 6

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները :

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան եւ նշեց, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով եւ, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եկկողմ հարաբերությունները ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Նրա համոզմամբ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձեւաչափերը, այդ թվում փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Իտալիա -Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելեու հրավերի համար եւ կարեւորեց նման հանդիպումները միջպետական եւ միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով: Տիկին Ձամպան բարձր գնահատեց հայ ժողովրդի ներդրումը եվրոպական եւ մասնավորապես իտալական մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Նրա խոսքով հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի եւ տնտեսության մեջ: «Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում եւ պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը»,-նշեց իտալացի պատգամավորը: Սանդրա Ձամպան տեղեկացրեց, որ Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանան միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի ձեւաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը եւ իր այս քայլով Ադրբեջանը հեթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտանգությունը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին անգամ ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը: «Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին »,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող եւ խիստ միակողմանի բնույթ կրող բանաձեւը: Ինչին ի պատասխան տիկին Ձամպան նշեց, որ ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եւ չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am