National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.10.2012
Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ Ազգային ժողովում
1 / 5

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը  նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում, ինչպես նաեւ նպատակ ունի հասարակությանն  իրազեկելու օրենսդիրի գործունեության մասին: Սակայն այդ ամենն  ընթերցողին է մատուցվում  գրավիչ եւ մատչելի ոճով գրված տեղեկատվությամբ:

«Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսի հրավիրյալներին ողջույնի խոսք հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Մեծարգո պարոն Բյորնզեն,

Հարգարժան պարոն դեսպան,

Տիկնայք եւ պարոնայք: 
  
  Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:  Այսօր ներկա ենք գեղեցիկ մի արարողության, որը նվիրված է մեր գործընկեր, Գերմանիայի Բունդեսթագի երկարամյա եւ փորձառու պատգամավոր, Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի ղեկավար  Վոլֆգանգ Բյորնզենի գրքի շնորհանդեսին:

Սա, ըստ էության, մի աշխատություն է, որը վերաբերում է ժողովրդի կողմից ընտրված իշխանության  ներկայացուցչին, գրված է պաշտոնյայի կողմից, սակայն իր ոճով զերծ է պաշտոնականությունից:  Գիրքը հանրամատչելի ոճով եւ երբեմն նաեւ հումորային երանգներով նկարագրում Է խորհրդարանական առօրյան. առօրյա, որը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին՝ իր նմանություններով եւ տարբերություններով: Այդ առօրյան ստեղծում են մարդիկ, տվյալ դեպքում՝ պատգամավորներ, ովքեր նման են իրենց պարտականություններով ու իրավունքներով եւ տարբեր են դրանք պետության, ընտրողի շահերին ծառայեցնելու եւ համադրելու անձնական ընկալումների առումով: Հասկանալի է, որ այս ամենը լավագույնս համադրելու ձգտումը պատգամավորից պահանջում է սկզբունքայնության դրսեւորում եւ սուբյեկտիվիզմի բացառում:

  Պատգամավորի գործունեությունը  ենթադրում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվում են տարբեր իրավիճակներ՝ ոչ միայն օրենսդրական բնույթի, այլ նաեւ զգացմունքային, երբեմն նաեւ հումորային, որոնք միշտ չէ, որ նկատելի են հասարակության համար:

Վառ օրինակ է պարոն Բյորնզենի նկարագրած  պատգամավորը, որը  չի խուսափում իր պատասխանատվությունից` իրագործելու  ընտրողի հանդեպ իր պարտավորությունները եւ անտեսելով անձնական  խնդիրները: Դա բնորոշ է ոչ միայն Բունդեսթագին, այլեւ տեսականորեն  բոլոր խորհրդարաններին: Ցանկանալի է, որ այդպես լինի նաեւ գործնականում:

Ես բարձր եմ գնահատում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի` պարոն Բյորնզենի աշխատությունը թարգմանելու եւ հայ հասարակությանը ներկայացնելու այս նախաձեռնությունը:

Շնորհավորում եմ բոլորիս այս օգտակար եւ արժեքավոր աշխատության հրատարակման եւ շնորհանդեսի առթիվ: Վստահ եմ, որ խորհրդարանական աշխատանքը յուրովի ներկայացնող այս գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, այլեւ ընդհանրապես  հասարակության լայն շրջանակներում:

Շնորհակալություն ուշադրության համար»: 
  
  Հեղինակը՝ Վոլֆգանգ Բյորնզենը, ով քսանհինգ տարեկանից Բունդեսթագի խորհրդարանական է, ներկայացնելով գիրքը, այն բարձր գնահատեց հատկապես հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ խորացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ իր հեղինակած աշխատությունը  կհետաքրքրի թե Ազգային ժողովի անդամներին եւ թե լայն հասարակայնությանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցության եւ ջերմ  հյուրընկալության համար: «Կարծում եմ՝ այս գիրքը պետք է ծառայի նաեւ այն գաղափարին, որ խորհրդարանական ժողովրդավարությունը խաղաղության հիմնաքարերից է»,- նշեց Վոլֆգանգ Բյորնզենը:
 
 


05.10.2012
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծ...

05.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց  Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժող...

05.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երիտասարդների հիմնահարցերին, սպորտի եւ մշակույթի բնագավառներում իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: Անդր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am