Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն հինգերորդ անգամ անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որի մարզային եզրափակիչ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին Լոռու մարզից: Փառատոնի առաջին փուլին, որի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 5-ին, մասնակցել են Երեւանի, Հայաստանի մարզերի, Արցախի, Թբիլիսիի ու Ջավախքի դպրոցականները:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան հինգերորդ մրցույթ- փառատոնը նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115-ամյակներին: