National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.10.2012
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ
1 / 1

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:

Ոջունելով հյուրերին` Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը գերմանական կողմի հետ համագործակցության երկար եւ արդյունավետ պատմություն ունի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանում հանձնաժողովը Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) կազմակերպության հետ իրականացրել է ծրագիր, որը նպատակ ուներ օժանդակելու Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը` ծրագրային բյուջետավորման հիմնադրման առումով: Նշվեց, որ այդ ծրագրային բյուջետավորման համակարգով են ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Ըստ Գագիկ Մինասյանի` մինչեւ տարվա վերջ նախատեսվում է ընդունել օրենք` ըստ որի բոլոր պետական բյուջեները կներկայացվեն այդ համակարգով: Տեղեկացվեց, որ GIZ-ի հետ նախաձեռնվել է մի նոր ծրագիր, որն արդեն դրական եզրակացություն է ստացել գերմանական BMZ կառույցի կողմից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հոկտեմբերին հանձնաժողովը եւ GIZ-ի երեւանյան գրասենյակը համատեղ կստորագրեն հուշագիր, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել բյուջետային գրասենյակ եւ վերահսկողություն իրականացնել պետական բյուջեի կատարողականի եւ ներգրավված վարկային միջոցների նկատմամբ: Գագիկ Միանսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի եւ դա եւս մի քար կլինի այն կառույցի պատին, որը կոչվում է հայ-գերմանական բարեկամություն:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորեց GIZ-ի եւ հայկական կողմի միջեւ համատեղ ծրագրերի արդյունավետ  իրականացումը:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին: Նա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը գրեթե անփոփոխ է: «Եւ Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասաց Արտակ Զաքարյանը: Նշվեց, որ ՀՀ նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը մեր միջազգային գործընկերները միշտ էլ բարձր են գնահատում: Այն ուղղված է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղության ամրապնդմանը: «Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանն է մեր բազմաթիվ հիմնախնդիրներով հագեցած տարածաշրջանի խաղաղության պահպանման հիմնական երաշխիքը` իր հավասարակշռված եւ նուրբ բազմավեկտոր քաղաքականությամբ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ այս երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային բոլոր հայտնի նորմերին եւ սկզբունքներին, այնպես էլ բարոյական չափանիշներին, եւ զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության,  փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին: Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց նամակով դիմել է այլ խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով հարցի վերաբերյալ մեր խորհրդարանի մոտեցումը: Արտակ Զաքարյանի կարծիքով` կարեւոր է, որ Գերմանիայի խորհրդարանը նույնպես անդրադառնա այս հարցին:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 
 


01.10.2012
ԱԺ պատգամավորները քննարկեցին Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20...

01.10.2012
Համայն եզդիների հոգեւոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ եւ եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարե...

01.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված  այս օրը, ըստ էության, ոչ միայն  տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության...

01.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:     ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես...

01.10.2012
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ողջունելով  Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝  Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am