Հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր խորհրդարանների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները հետագայում եւս կշարունակեն զարգանալ համագործակցության եւ փոխըմբռնման ոգով»: