National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.12.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ քննարկեցին «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանը նշեց, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ տրամադրելու են հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Հաստատագրված վճարի չափը հաշվարկվելու է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 1500-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը` քառակուսի մետրերով: Անդրադառնալով վարսավիրանոցների համար սահմանված հաստատագրված վճարներին` պարոն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում աշխատատեղերը համարվելու են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ աշխատատեղերի դեպքում` առանձին աշխատատեղեր:ՀՀ մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեությունը կարող է հարկվել, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման կայաններում կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակ կամ պաշարային հանգույցից հետո տեղադրված են ճնշման կարգավորիչներ եւ գազի ծախսաչափեր: Նշված դեպքում հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացնելու գրավոր դիմում: Նա իրազեկեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2009 թ. փետրվարի 1-ից, բացառությամբ որոշ հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն 2009 թ. հուլիսի 1-ից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարությունը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակ, պատգամավորների առաջարկով նախագծի որոշ դրույթներ հանվել են: Նա գտնում է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը 1500 դրամ բարձր է, ինչի հետ համամիտ է նաեւ կառավարությունը: Նշվեց, որ եթե ավտոտրանսպորտային միջոցների գազալցման ոլորտում հաշվիչ է կիրառվելու, ապա 3-4 ամիս ժամկետ է պետք սահմանել հաշվիչը տեղադրելու համար, որից հետո միայն պետք է գործեն հաստատագրված վճարները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանը ներկայացրեց փաթեթին կից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը` հավաստիացնելով, որ պատգամավորների առաջարկների հիման վրա առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը կլրամշակվի:Ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս` ՀՀ մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ օրինագծով ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքից ազատվում են մինչեւ 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղեւորները, հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ հաշմանդամները, ՀՀ օդանավակայաններից մինչեւ 450 կմ շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց կառավարություն ներկայացրած երեք օրենասդրական նախաձեռնություն, որոնք ընդգրկված են արտահերթ նստաշրջանի օրակարգում:

«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը, որը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, արտահերթ նստաշրջանի ընթացքում կառաջարկվի ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Պատգամավորների առաջարկների հիման վրա լրամշակված նախագծում նախատեսվում է տարեկան մինչեւ 100 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար կիրառել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների եւ դրանց ուղեցույցների փոխարեն: Մեկ այլ նոր դրույթ` խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտի նորմ սահմանելու մասին, հանձնաժողովում որոշակի անհամաձայնություններ է առաջացրել: Ամրագրված է, որ խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություններ, իսկ դա անել հնարավոր է միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին: Խոշոր կազմակերպություն բնորոշելու համար նախագծում դիտարկվել է երկու չափորոշիչ. նախորդ տարում 500 մլն. դրամը գերազանցող շրջանառությունը եւ տարեվերջին 500 մլն. դրամը գերազանցող ակտիվների հաշվեկշռային արժեքը: Մոտավոր հաշվարկով` այս դրույթը կվերաբերի 700 տնտեսվարողների:
 
Հանձնաժողովի անդամներից ոմանք գտնում են, որ սա պարտադրանք է տնտեսվարող սուբյեկտների համար եւ կարող է առաջացնել բացասական հետեւանքներ, օրինակ` ազդել գնագոյացման վրա: Պատգամավորների գնահատմամբ` տնտեսվարողների համար սա լրացուցիչ բեռ է, եւ պարզ չէ, թե այն ինչ կարժենա: Կառավարությունն էլ իր հերթին, ի դեմս Արթուր Ջավադյանի, պնդում է, թե միջազգայնորեն կիրառվող փորձ է, երբ խոշոր ընկերություններին, հատկապես հանրային շահ ներկայացնող, թափանցիկ աշխատելու պահանջ է առաջադրվում: Նաեւ, որ աուդիտը պարտադիր պայման է տնտեսավարողների համար միջազգային կազմակերպություններից գումար ներգրավելու համար: ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ «Համահայկական բանկի մասին» օրենսդրական փաթեթը, որով ամրագրվում են Համահայկական բանկի ստեղծման եւ գուծունեության հիմքերն ու սկզբունքները: Նախագծի ձեւակերպմամբ` այս բանկի նպատակը ուժեղ, մրցունակ հայություն ունենալն է, եւ մշակելու ու իրականացնելու է կրթական նախագծեր` ֆինանսական շուկայում ներդրումները խրախուսելու նպատակով, կազմելու է նախագծերի տեղեկատվական հարթակ եւ նպաստելու է համահայկական գործարար համագործակցությանը: Բանկը լինելու է բաց բաժնետիրական ընկերություն, հիմնադիրներից են լինելու Կենտրոնական բանկը եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ այլ սուբյեկտներ: Համահայկական բանկի վերահսկողությունը վերապահված է ԿԲ-ին:
 
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական պարտքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ առաջարկում են բացառություն կատարել եւ պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակումը չկիրառել երկու դեպքերում` պետական խոշոր գնումներ կատարելիս եւ ճգնաժամային իրավիճակներում` տնտեսության մեջ վարկային ռեսուրսների առկա պահանջարկն ապահովելու համար: Այս դեպքերում կառավարությունը նախատեսում է պետական երաշխիքը կիրառել որպես գործիք:

22.12.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հովհաննես Չեքիջյանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանին` ծննդյան 80-ամյակի առիթով.«ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱԵՍՏՐՈ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի առիթով: Անգնահատելի է Ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում, տասնամյակներ շարունակ Ձեր գլխավորած ակադեմի...

22.12.2008
Ֆրանսիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով Ֆրանսիայի խորհրդարանի հետ համագործակցության զարգացումը, նշեց, որ պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի...

22.12.2008
Կերկարաձգվի՞ զինվորական ծառայությունից խուսափողների մասին օրենքի կիրառման ժամկետը
Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը եւ արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնա...

22.12.2008
2008 թ. դեկտեմբերի 23-ին` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, 2008 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան նախաձեռնողի սահմանած օրակարգով:Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am