National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.12.2008
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն խորհրդարանում

Դեկտեմբերի 16-ին  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը:

Հանդիպման առանցքում ղարաբաղյան հիմնախնդրի  կագավորման, տարածաշրջանային խնդիրներին եւ Հայաստանում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր էին: 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն անդրադառնալով  Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների  խորհրդի նիստին ` դրական արդյունք համարեց բոլոր 56 անդամ պետությունների միաձայն ընդունած  հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Նրա կարծիքով հայտարարությունը միաձայն չէր ընդունվի, եթե չլինեին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների աշխատանքը  եւ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան դիրքորոշումը:  Պարոն Բրիշամբոն կարեւոր համարեց, որ բարդ միջազգային իրավիճակի պայմաններում առկա է դրական տրամադրվածություն, ինչը  հնարավորություն է ստեղծում  ապահովել ընդգրկուն եւ համապարփակ խաղաղ կարգավորում` մադրիդյան սկզբունքներին համապատասխան:  Նա հույս հայտնեց, որ զարգացումները հնարավություն կտան, որպեսզի  կողմերը  իրենց ջանքերով նպաստեն հարցի կարգավորմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ՀՀ նախագահի քայլերը  կարգավորման քաղաքական երկխոսություն եւ քննարկումներ ծավալելու ուղղությամբ, ինչպես նաեւ քաղաքական հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը:  Նրա համոզմամբ խաղաղ կարգավորումը եւ քաղաքական խնդիրների լուծումը կախված են բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունվելու հանգամանքից: Նա ընդգծեց, որ   այս առումով Հայաստանը առաջատար դիրքերում է   եւ  հույս հայտնց, որ հակառակ կողմը նույնպես պատրաստակամություն կդրսեւորի այս հարցում:
 
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եւ խնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ինչը միջազգային ասպարեզում նույնպես առաջնային է դառնում: Պարոն Սահակյանը նշեց, որ Ղարաբաղն իր  անկախությունը ձեռք է բերել  եւ Սահմանադրությունը ընդունել է հանրաքվեի միջոցով: Նրա խոսքով`   Ղարաբաղում գործում են ժողովրդավարական բոլոր կառույցները եւ ԼՂՀ-ն  նախկին ԽՍՀՄ շատ հանրապետություններից ավելի ժողովրդավարական է: Պարոն Սահակյանը նշեց, որ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի  բոլոր քաղաքական ուժերը միեւնույն մոտեցումներն ունեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման  գործընթացի վերջին զարգացումները գնահատեց որպես առաջընթաց, այս համատեքստում կարեւորելով մոսկովյան համաձայնագիրը եւ հելսինկյան հայտարարությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պարոն Սաֆարյանը տեսնում է երեք հիմնական սկզբունքների պահպանմամբ. Ղարաբաղը պետք է ստանա անկախ պետություն ստեղծելու իրավունք, Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ընդհանուր ցամաքային երաշխավորված սահման եւ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա իր երկրում ապրելու միջազգայնորեն երաշխավորված իրավունք: Պարոն Սաֆարյանը կարեւորեց  հարցի կարգավորումը ԵԱՀԿ շրջանակներում:  Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում պարոն Սաֆարյանը կարեւորեց հայ-թուրքական երկխոսության ծավալումը:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ ԵԱՀԿ գործող ինստիտուտների հետ Հայաստանի համագործակցությունը բարձր մակարդակի է: Հայաստանը ընդունել է փետրվարյան ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԽՎ-ի 32 առաջարկություններից 30-ը, իսկ 2-ը ընթացքի մեջ են:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիմնախնդրի կարգավորման  ուղղությամբ, այս առումով կարեւորելով մոսկովյան համաձայնագրի ստորագրումը, ինչը վերջին 14 տարիների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ստորագրված միակ փաստաթուղթն է:  Կարեւորվեց հանրապետության նախագահի կուսակցությունների ղեկավարների հետ միասին  հիմնախնդրի կարգավորման  շուրջ քննարկումներ անցկացնելու  նախաձեռնությունը: ՕԵԿ-ը վերահաստատում է փոխզիջումների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ լուծման իր դիրքորոշումը, այս համատեքստում անհրաժեշտ համարելով ապահովել ԼՂՀ կարգավիճակի խնդիրը, Հայաստանի հետ Ղարաբաղի ցամաքային սահմանը եւ միջազգային երաշխիքները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարեւորեց ընթացող բանակցությունները` նշելով, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նրա խոսքով` բանակցությունները ցույց տվեցին, որ Հայաստանը դրսեւորում է փոխզիջումների, խաղաղ լուծումների իր տրամադրվածությունը, իսկ բանակցող մյուս կողմը` Ադրբեջանը միաժամանակ տարածում է ապատեղեկատվություն, խոսում է ուժի դիրքերից հիմնախնդիրը լուծելու մասին եւ իր հասարակությանը խոստանում,  որ հարցը լուծվելու է առանց փոխզիջման:   Այս պայմաններում պարոն Շահբազյանը չի հավատում հարցի սահուն եւ արագ լուծմանը: ՀՅԴ պատկերացմամբ անհրաժեշտ են կայուն երաշխիքներ, որ չեն խախտվի համաձայնությունները,  որ կարգավորման հիմք կդառնա փաթեթային լուծումը: Պարոն Շահբազյանը կարեւորեց բանակցային գործընթացին  ԼՂՀ իշխանություների մասնակցությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ Ղարաբաղի` որպես անկախ պետության կայացումը փաստ է: Նրա կարծիքով ղարաբաղյան հիմնախնդիրրը միակն է, որ ունի ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական լուծում: Ղարաբաղում հաջողվել է ստեղծել ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք ամբողջությամբ վերահսկում են ուժային կառույցներին: Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է ամենաժողովրդավարական երկիրը տարածաշրջանում: «Ժառանգության» համոզմամբ Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին եւ որոշի իր հետագա ճակատագիրը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվող փախստականների խնդրին` պարոն Մարտիրոսյանը նշեց, որ  ի տարբերություն հայ փախստականների, ադրբեջանցի փախստականները հնարավորություն են  ունեցել Հայաստանում վաճառել իրենց ունեցվածքը եւ բնակարանները: Եվ այն 450 հազար բնակարանները, որ թողել են հայերը, Ադրբեջանի իշխանությունները կարող էին  տրամադրել ադրբեջանցի փախստականներին, այլ ոչ թե ճամբարներ կառուցել նրանց համար:

Վերջում պարոն Բրիշամբոն  նշեց, որ վերջին զարգացումները բարենպաստ հնարավորություն են ստեղծում հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար, բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը այս ուղղությամբ: Նրա համոզմամբ հարցի խաղաղ կարգավորումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.12.2008
«Բոլոր հանդիպումները շատ ջերմ մթնոլորտում էին անցնում»
Ամփոփելով երկօրյա պեկինյան հանդիպումները` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին.-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հանդիպումները Չինաստանի խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչների հետ:-Պեկինյան քննարկումները սկսվեցին ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինա...

16.12.2008
Պեկինյան հանդիպումներ
Դեկտեմբերի 16-ին Պեկինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն: Հանդիպմանը մասնակցում էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am