Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովը, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ, երրորդ ընթերցմամբ քննարկեց «Փախստականների եւ ապաստանի մասին» կառավարության օրինագիծը եւ որոշեց ընդգրկել ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Անդրադառնալով օրինագծին` հարակից զեկուցող Մխիթար Մնացականյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան իր հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովին եւ կառավարությանը «Փախստականների եւ ապաստանի մասին» օրինագծի շուրջ շահագրգիռ քննարկումների արդյունքում նախագծի կատարելագործման համար:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը հետաձգվեց մինչեւ 90 օրով: