National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն Ազգային ժողովում
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը, Արա Բաբլոյանը, Կիպրոսում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով հյուրին, կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների առավել սերտացումը, որը կնապաստի Կիպրոսի Հանրապետության հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը  առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակույթի ոլորտներում:   ԱԺ նախագահը ընդգծեց Կիպրոսի իշխանությունների բարյացկամ ու ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, շնորհակալությամբ նշելով, որ անցած դարասկզբին հյուրընկալելով ցեղասպանության հետեւանքով կղզում ապաստանած հազարավոր հայերի, Կիպրոսն առաջին երկրներից էր, որ 1982 թ. ճանաչեց հայոց ցեղասպանությունը,  իսկ 2008-ի մայիսի 28-ին էլ Լառնակայում հուշարձան բացվեց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրադառնալով երկու խորհրդարանների միջեւ բարձր մակարդակ ունեցող հարաբերություններին, պարոն Աբրահամյանը դրանց հետագա զարգացումը կարեւորեց թե երկկողմանի հարաբերությունների,  թե միջազգային կառույցներում սերտ համագործակցության ու աջակցության առումով: ԱԺ նախագահն առաջարկեց վերանայել երկու խորհրդարանների միջեւ 2003-ի դեկտեմբերին ստորագրված համագործակցության համաձայնագիրը`  նոր բնագավառներ ընդգրկելու նպատակով: Նշվեց, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխշահավետ կապերի խորացման առումով: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կողմնակից է, որ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա` մեկ ընդհանուր իշխանությամբ եւ քաղաքացիությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` ԱԺ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս առումով ԱԺ նախագահը կարեւորեց վերջերս Մոսկվայում երեք երկրների նախագահների ստորագրած   հռչակագիրը, որը հաստատում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հանձնառությունը: Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է  Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Հարաբերությունների նորմալացմանն էր ուղղված եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված հրավերը` Երեւանում երկու երկրների հավաքականների ‎ֆուտբոլային խաղը դիտելու:  Եվրամիության անդամակցության ձգտող Թուրքիան, ԱԺ նախագահի գնահատականով, պետք է համապատասխանի այդ կազմակերպության դավանած արժեքներին ու սկզբունքներին, որոնց մեջ բոլորովին չի մտնում հարեւան երկրի հետ փակ սահման ունենալը:
 
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ իր անձնական կյանքի մեծ փափագն է կատարվում` լինել նախնիների  հայրենիքում: Նա վստահություն հայտնեց, որ այցը կնպաստի երկու խորհրդարանների հարաբերությունների առավել ամրապնդմանը` պատգամավորների փոխայցելությունների, միջխորոհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացում ակնկալելով: Պարոն Գարոյանը ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Կիպրոս` որտեղ էլ, քննարկումների արդյունքում ձե‎ռք բերված համաձայնությամբ, կարող միջխորհրդարանական համագործակցության նոր համաձայնագիր ստորագրվել: Պարոն Գարոյանը ԱԺ նախագահին իրազեկեց նաեւ կիպրական խնդրի մանրամասներին` նշելով, որ հարցի լուծումը պետք է տրվի հանուն կղզու միասնականության պահպանման: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց, որ լինելով Եվրամության անդամ` Կիպրոսը պատրաստ է  աջակցել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին. երկու տարի առաջ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Գործողությունների ծրագիրը»  հնարավորություն է տալիս այդ ուղղությամբ աշխատելու: Պարոն Գարոյանը նաեւ պատրաստակամություն հայտնեց նպաստել  միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում  երկու խորհրդարանների պատվիրակությունների սերտ համագործակցությանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

12.11.2008
Խորհրդարանը քննարկում է 2009 թ. պետական բյուջեի նախագիծը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստում ելույթ ունեցավ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կիպրոսի  Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը (ամբողջական ելույթը տես առանձին):Պարոն Գարոյանը հավելեց, որ ինքը արմատներով հ...

12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
Պարոն նախագահՏիկնայք եւ պարոնայք պատգամավորներՀայ  եղբայրներ եւ ընկերներԱրտահայտում եմ իմ խորին երախտագիտությունը Հայաստան այցելելու Ձեր հրավերի համար: Կյանքի մի երազանք այսօր դառնում է իրականություն` ինչպես անձնական, այդպես էլ քաղաքական մակարդակով: Շնորակալ եմ նաեւ, ձեր, իմ եւ իմ պատվիրակությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am