National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում

Պարոն նախագահ
Տիկնայք եւ պարոնայք պատգամավորներ
Հայ  եղբայրներ եւ ընկերներ

Արտահայտում եմ իմ խորին երախտագիտությունը Հայաստան այցելելու Ձեր հրավերի համար: Կյանքի մի երազանք այսօր դառնում է իրականություն` ինչպես անձնական, այդպես էլ քաղաքական մակարդակով: Շնորակալ եմ նաեւ, ձեր, իմ եւ իմ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած ջերմ ընդունելության եւ առատաձեռն հյուրընկալության համար: Մեզ համար զուգահեռաբար եւ մեծ պատիվ է, եւ ուրախություն, որ գտնվում ենք ձեր շրջապատում:

Մեծ հույսերով սպասում ենք ծրագրված հանդիպումներին` համոզված լինելով մեր փոխանակումների օգտակարության եւ քննարկումների արդյունավետության մեջ: Ոչ ավելի քիչ սպասում եմ իմ այցերին հայկական ոգու եւ պատմության, մշակույթի եւ սովորույթների խորհրդանշական վայրերը, այն հպարտ ժողովրդի, որ դուք ներկայացնում եք:

Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եղբայրական կապերը հիմնվում են ինչպես ընդհանուր պատմական փորձի եւ նույն հակառակորդի դեմ ընդհանուր պայքարի, այնպես էլ համահունչ սկզբունքների եւ արժեքների վրա, որոնք ուղղորդում են մեր կառավարությունների եւ խորհրդարանների քաղաքականությունը եւ նրանց ներդրումը միջազգային իրողության մեջ: Մեր ժողովրդների միջեւ կարեւոր կապող օղակ են հանդիսանում նաեւ Կիպրոսի հայերը` Կիպրոսի հասարակութան ակտիվ մասը, ովքեր պահպանում են իրենց յուրահատուկ եւ հպարտ, ինչպես նաեւ հարգված ինքնությունը եւ միաժամանակ հանդիսանում են այդ հասարակության ամբողջական եւ անբաժանելի մասը` պահելով Հայաստանը մոտ մեր սրտերին: Պարոն Մահտեսյանը, ով ինձ ուղեկցում է այս այցի ընթացքում, ինչպես նրանց արժանավոր պաշտոնական ներկայացուցիչն է, այդպես էլ Հայաստանի արժանավոր որդին սփյուռքում:

Պարոն նախագահ, 

Մեր սերտ կապերը գտնվում են գերազանց մակարդակի վրա: Բայց եւ այնպես, առկա են մեծ հնարավորություններ նրանց ընդլայման եւ խորացման համար բոլոր բնագավառներում` չբացառելով նաեւ խորհրդարանականը: Այս է իմ այցի նպատակը: Մեր նախորդների` պարոն Բաղդասարյանի եւ պարոն Քրիստոֆիասի կողմից 2003 եւ 2004 թթ-ին համապատասխանաբար, ստորագրված Արձանագրությունից եւ մեր խորհրդարանների միջեւ Համագործագցության հուշագրից հետո մեզ մնում է մեծ աշխատանք, որի համար, ես միանգամայն համոզված եմ, առկա է փոխադարձ ցանկություն եւ կամք: Մնացածի հետ մեկտեղ մենք կհաղորդենք նոր շունչ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքերին: Կխորացնենք մեր շփումները բոլոր մակարդակների վրա:

Տնտեսական եւ առեւտրի բնագավառներում ցանկանում ենք ընդլայնել գոյություն ունեցող կապերը` տեղյակ լինելով, որ Հայաստանը ցուցադրում է զգալի եւ աճող զարգացման ընթացք: Իր կողմից Կիպրոսը կարող է առաջարկել 2004 թ-ից Եվրամիությանը եւ այս տարվա սկզբից եվրոյի գոտուն անդամակցելու եւ գեոստրատեգիական երեք մայրցամաքների միջեւ գտնվելու իր համեմատական առավելությունները: Հուսով եմ, որ ինձ ուղեկցող գործարարները հայ գործընկերների հետ շատ արդյունավետ շփումներ կունենան այս ուղղությամբ: Բացի այդ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել բազմաթիվ ոլորտնորում, որոնք կհետաքրքրեն Հայաստանին` ինչպես եղավ ,,Cyprus Aid,,-ի կողմից տրամադրվող կրթաթոշակների դեպքում:

Պարոն նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք, պատգամավորներ,

Իմ այս այցը ինձ հնարավորություն է տալիս արտահայտել Կիպրոսի երախտագիտությունը Հայաստանին` մեր երկրի եւ ժողովրդի վերամիավորման արդարացի պայքարին խաղաղ երկխոսության միջոցով հասնելու արդար եւ ընդունելի  լուծմանը  ցուցաբերած կայուն եւ սկզբունքների վրա հիմնված աջակցության համար: Մի օգնություն, որը, իհարկե, չի մնում անպատասխան, բայց փոխհատուցվում է եռանդով: Կիպրոսը, ինքն էլ հիմնվելով սկզբունքային դիրքերի վրա, աջակցում է հայ ժողովրդին եւ նրա ճշմարտությանը` առանց տատանման: Բավական է հիշենք, որ 60-ականների կեսին առաջինը հիշարժան Սպիրոս Կիպրիանուն ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի ամբիոնից հնչեցրեց հայկական  ցեղասպանության ճանաչման խնդիրը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը միջազգային ասպարեզում առաջին խորհրդարաններից էր, որ հայտարարեց Ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի ազգային օր եւ  1975 թ-ին ընդունեց համապատասխան որոշում, որին հետեւեցին եւ մնացածը:

Կասկած չկա, որ կանոնավոր համագործակցության միջոցով միմյանց աջակցելը եւ փոխադարձ զորակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի մեր երկրների համար կենարար հետաքրքրության խնդիրներում` երկու կողմերից մեկին կամ մյուսին ուղղված բացասական գործընթացները կանխելու նպատակով:

Հարգելի բարեկամ, պարոն նախագահ,

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 3-ից ՄԱԿ-ի հովանավորությամբ սկսվել է երկխոսությունը նախագահ Քրիստոֆիասի եւ թուրքակիպրոսցի առաջնորդ Մեխմետ Ալի Թալաթի միջեւ: Հուսով ենք, որ հունակիպրոսցիների կողմից ցուցադրած բարի կամքը թուրքակիպրոսցիների կողմից կարժանանա նույնպիսի արձագանքի, ովքեր ներկա դրությամբ, ցավոք սրտի, արձագանքում են միայն Անկարայի հրահանգներին: Վերոնշյալի հետ կապված առկա էր չնչին առաջխաղացում, բայց ոչ կարեւոր խնդիրներում: Սակայն մենք չենք հուսահատվում: Մեր կողմը պնդում է, որ անհրաժեշտ է փնտրել եւ հասնել լուծմանը` երկգոտի եւ երկհամայնքային դաշնությանը, որը հիմնված է 1977 եւ 1979 թթ-ի բարձր մակարդակի համաձայնությունների, ՄԱԿ-ի համապատասխան որոշումների եւ Եվրամիության սկզբունքների եւ արժեքների վրա: 

Սակայն բանալին գտնվում է Անկարայում: Մենք ցանկանում ենք տեսնել լուծում, որը կլինի կիպրոսցիներից եւ կիպրոսցիների համար: Ուրեմն պետք է, որ միջազգային հանրությունը եւ երկրագնդի զորեղները վերջ տան հանդուրժողականության եւ երբեմն պարգեւատրման միջոցով Թուրքիայի ապօրինի վերաբերմունքի (ինչը վերաբերում է Կիպրոսի խնդրին եւ ոչ միայն) քաջալերմանը: Հնարավոր չէ, որ մի երկիր, որը հետեւողականորեն արհամարհում  եւ ոտնահարում է պետության օրենքը, միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքները ինչպես իր տարածքում, այնպես էլ իր հարեւանների հետ հարաբերություններում,  խրախճանքով մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` միջազգային իրավունքի ավանդառուի կազմը:

Ինչ վերաբերում է մեր երկրների հարաբերությունների ավելի լայն շրջանակին` եվրոպական եւ միջազգային ասպարեզին, Կիպրոսը ցանկանում է աջակցել Հայաստանի երազանքների եւ ռազմավարական ծրագրերի առաջ մղմանը` կամրջի դերակատարություն ունենալով եվրոպական գործընկերների եւ իրեն բարեկամ երկրների միջեւ` ինչպիսին մեզ համար հատկապես Հայաստանն է: Երկու տարի առաջ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Գործողությունների ծրագիրը» մեզ տալիս է լրացուցիչ հնարավորություն այդ ուղղությամբ, որը կարող ենք օգտագործել ըստ արժանվույն եւ ուրախությամբ:

Ցանկանում եմ արտահայտել իմ գոհունակությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր խորհրդարանների միջեւ համագործակցության համար, ինչպես օրինակ` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի անվտանգության եւ համագործագցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում եւ այլն: Հատկապես  Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում բազմաթիվ դեպքերում Կիպրոսի պատվիրակությունը ամբողջովին աջակցել է Հայաստանի դիրքորոշումներին, ինչպես նաեւ Հայաստանի պատվիրակությունը աջակցել է Կիպրոսի դիրքորոշումներին:

Եզրափակելով` ցանկանում եմ նորից նշել, որ իմ այցը հիասքանչ, բայց եւ տվայտանքների ենթարկված հայկական հող միայն կարող է հանդիսանալ մեր երկու եղբայրական երկրների, մեր երկու խորհրդարանների  եւ մեր ժողովուրդների միջեւ առկա սերտ եւ ամուր կապերի հետագա ամրապնդման խոստումի վերահաստատում: Մենք ապրում ենք մարդկության համար դժվար ժամանակահատվածում եւ հատկապես մեր երկրների համար, որոնք փորձության են ենթարկվում հանգուցային կետերում, խաղաղության եւ կայունության ճանապարհին: Ուրեմն կհամագործակցենք եռանդով եւ համառությամբ Հայաստանի եւ Կիպրոսի ժողովրդների փոխադարձ շահի համար:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհակալ եմ ձեր ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար: Ցանկանում եմ եղբայրական հայ ժողովրդին երազանքների իրականացում, ինչպես իրականացավ իմ ցանկությունը այցելել իմ նախնիների հողը: Ցանկանում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում: Շնորհակալություն:


12.11.2008
Խորհրդարանը քննարկում է 2009 թ. պետական բյուջեի նախագիծը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստում ելույթ ունեցավ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կիպրոսի  Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը (ամբողջական ելույթը տես առանձին):Պարոն Գարոյանը հավելեց, որ ինքը արմատներով հ...

12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն Ազգային ժողովում
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am