National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2008
Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշումների քննարկումով ու հաստատումով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված «Հսկիչ - դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Ազգային ժողովը ավարտեց նախորդ նիստում ընդհատված «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման քննարկումը եւ անդրադարձավ երկրորդ ընթերցման ներկայացված «Պաշտպանության մասին» օրինագծին:

Հիմնական զեկուցողը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ եղել է 39 առաջարկություններից չի ընդունվել միայն 8-ը: Օրինագծում ավելացել է 6-րդ հոդվածը` ըստ որի` պաշտպանությանն առնչվող ԱԺ լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը  ներկայացրեց հեղինակակից Անահիտ Բախշյանը, սահմանում է, որ ԱԺ պատգամավորը կարող է ունենալ մեկ վճարովի եւ մեկ հասարակական հիմունքներով աշխատող օգնական, ինչը պայմանավորված է պատգամավորի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ:

Ելույթ ունեցող պատգամավորներն առաջարկեցին սահմանել պատգամավորի օգնականին ներկայացվող չափանիշները, ինչը առաջարկել էր նաեւ ՀՀ կառավարությունը դրական եզրակացության մեջ:
 
ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն իր արտահերթ ելույթում ներկայացրեց այս հարցին առնչվող միջազգային փորձը եւ հավելեց, որ պատգամավորի օգնականի պաշտոնը հայեցողական է, ուստի իր կարծիքով պետք չէ  «ցենզեր» սահմանել:

Ազգային ժողովը քննարկեց «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տեղեկացրեց, որ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող կարեւոր նշանակության սպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում: Հաշվի առնելով, որ վերջին տարիների պետական բյուջեներով նշված նորմի պահանջները կատարելու համար գումարներ չեն նախատեսվել, այլ սահմանվել է, որ ՀՀ կառավարությունը տվյալ բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող առավել կարեւոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում, օրենքի այդ կետը կորցրել է արդիականությունը եւ անհրաժեշտություն է առաջացել նախագծով ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ հոդվածը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ քաղաքացիական ծառայողը կարող է պարգեւատրվել 2 կարեւոր պահանջների առկայության դեպքում. առաջին` եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացված հաշվետվությունները բացասական չեն գնահատվել եւ երկրորդ` եթե պարգեւատրման պահին աշխատում է նույն համակարգում: Օրենքի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով օրենքում լրացում է կատարված` հստակ սահմանելով, որ եթե պարգեւ տալու պահին անձը այլեւս տվյալ համակարգի քաղաքացիական ծառայող չէ, նրան պարգեւ չի տրվում:

Ազգային ժողովը քննարկեց  «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն համայնքի բյուջեի եկամուտների վրա առանձին օրենքների կիրարկման ազդեցության հաշվարկման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա մի շարք խնդիրներ խոչընդոտում են նշված գործընթացի բնականոն ընթացքը, ինչը կարգավորելու նպատակով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» օրինագիծը.  նշելով, որ կառավարությունը ներկայացրել է հինգ առաջարկություններ, բոլորն էլ ընդունվել են: Օրինագծի քննարկումը Ազգային ժողովը  կշարունակի նոյեմբերի 11-ին:  

10.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան
Նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը:Ազգային ժողովում նախատեսված է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը ԱԺ նիստում, որից հետո` առանձնազրույց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ...

10.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով. «Նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ու ամրապնդման մեջ իրենց անգնահատելի դերն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am