National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով.

«Նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ու ամրապնդման մեջ իրենց անգնահատելի դերն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինները, որ 1996 թ. այս օրը ձեւավորվելով, կատարում են համայնքի կառավարման իրենց կարեւորագույն դերը: Ժողովրդի հետ շփումների առաջնային օղակ լինելով` տեղական ինքնակառավարման մարմինները կոչված են լուծել նրանց առօրյա խնդիրները` կրելով  բնականոն գործունեության ապահովման ամբողջ պատասխանատվությունը: 
  
Անցած 12 տարիները եղել են կայացման դժվարությունների հաղթահարման ու ձեռքբերումների ժամանակ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները կայացել են իբրեւ ժողովրդավարության եւ հանրապետության քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկը: 

2001-ին անդամակցելով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանը ստանձնեց  տեղական ինքնակառավարման ասպարեզում հարաբերությունների կանոնակարգմանն ու բարելավմանն ուղղված պարտավորություններ, որոնք  համահունչ են  Հայաստանի իշխանությունների քաղաքական ծրագրերին: Այսօր էլ տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը Ազգային ժողովի եւ կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս հարցում մեծապես օգնում են միջազգային ու հասարակական կազմակերպությունները` իրենց ‎ֆինանսական ու տեխնիկական, մասնագիտական աջակցությամբ նպաստելով համակարգի զարգացմանն ու ժամանակի պահանջներին համապատասխանեցմանը:
12 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներն ու աշխատակիցները, ավագանիների անդամները եղել են իրենց համայնքների բնակիչների կողքին` ուս-ուսի հաղթահարելով դժվարությունները, քայլ առ քայլ  շարժվելով առտնին խնդիրների լուծումներից դեպի համայնքի անդամների բարեկեցության ու արժանավայել կյանքի ապահովում: Արժանին մատուցելով նրանց կատարած վիթխարածավալ աշխատանքին` ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին ու ավագանիների անդամներին, համակարգի հազարավոր աշխատակիցներին, մաղթել հաջողություններ իրենց դժվարին ու պատասխանատու առաքելության իրականացման մեջ` լինել մարդկանց հետ նրանց ուրախությունների ու հոգսերի, դժվարությունների ժամանակ: Ուզում եմ նաեւ վստահեցնել, որ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են մնալու տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործումն ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը. հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մեր առանձնահատկությունները` Հայաստանի օրենքները համահունչ դարձնելով աշխարհում այս ուղղությամբ վաղուց ձեւավորված օրենսդրական մշակույթին: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ներդաշնակեցումը կարեւորագույն խնդիր է` պետությունն իբրեւ գործընկեր ունենալու համար:

Վերստին շնորհավորում եմ հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին` մաղթելով նորանոր հաջողություններ ու արգասաբեր գործունեություն»:


10.11.2008
Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշումների քննարկումով ու հաստատումով:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիս...

10.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան
Նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը:Ազգային ժողովում նախատեսված է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը ԱԺ նիստում, որից հետո` առանձնազրույց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am