National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.11.2008
Ժամանակավոր hանձնաժողովի անդամներն այցելեցին զորամաս

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգով նախատեսված  էր, որ մարտի 1-ին կեսօրից հետո տեղի ունեցած դեպքերի մասին որոշ պարզաբանումներ կներկայացնի  փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը: Սակայն հանձանժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ վատառողջության պատճառով Աֆյանը  նիստին չի ներկայանա: Ըստ  պարոն Նիկոյանի, հանձնաժողովը  փոխոստիկանապետին կլսի այս շաբաթվա ընթացքում:

 Նիստի օրակարգի հաջորդ հարցով  ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրին «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում  կալանավոր  Հովհաննես Բաբայանին կատարած այցելության արդյունքները: Նրանց խոսքով`  Հովհաննես Բաբայանը  մեղադրվում է խարդախության եւ դրամաշորթության հոդվածներով: Ինքը` Բաբայանը ասել է, որ  ակտիվ մասնակցություն է ունեցել նախընտրական եւ հետընտրական գործընթացներում, եղել է Արմավիրի ՀՀՇ երիտասարդական թեւի ակտիվիստներից: Նա զղջացել է ընդդիմությանը միանալու համար` գիտակցելով, թե ինչ վտանգավոր շրջադարձ կարող են ունենալ  ընդդիմության գործողությունները եւ այդ պատճառով որոշել է համագործակցել իրավապահ մարմինների հետ: Հովհաննես Բաբայանին այցելած հանձնաժողովի անդամների  խոսքերով, նա  իրավապահ մարմիններին որոշակի փաստեր է հաղորդել եւ կոնկրետ անուններ ասել թե կազմակերպիչների, թե ֆինանսավորողների մասով: Արծվիկ Մինասյանի խոսքով` հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը իր հետ ունեցած զրույցի ժամանակ ասել  է, որ Բաբայանի որոշ ցուցմունքներ  իրականությանը չեն համապատասխանում: 

Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց  հանձնաժողովի անդամ  Արամ Հարությունյանը, ով մասնակցել է ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի դատավարության ընթացքին: Պարոն Հարությունյանի խոսքով` նա  նկատել է, որ դատավարության ընթացքում որպես վկա ցուցմունք տված երեք ոստիկանների ցուցմունքները   համընկնում են եւ երկու վկաները դատական նիստի ընթացքում ասել են, որ ոչինչ չեն հիշում: Պարոն Հարությունյանը նկատել է  որոշ հակասություններ եւ ըստ նրա` դատավարությունը իրեն  վստահություն չի ներշնչել: 

Այնուհետեւ հանձնաժողովականները այցելեցին ոստիկանության  զորքերի թիվ 10/ 33 զորամաս, որտեղ ծառայել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված եւ 40 օր  անց մահացած զինծառայող Տիգրան Աբգարյանը: Հանձնաժողովի անդամների հետ զորամաս այցելեց  նաեւ զոհված զինծառայողի մայրը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքով` զորամաս այցելելու նպատակը զորամասի հրամանատարական կազմի եւ զինվորների հետ հանդիպելն է` պարզելու համար զինծառայողի մահվան հանգամանքները:

 Զորամասի հրամանատար Արսեն Գալստյանը հանձնաժողովի անդամներին մանրամասն ներկայացրեց իր հրամանատարությամբ դեպքերին մասնակցած ջոկատի  թվաքանակը,  սպառազինության հիմնական միջոցները, ցուցարարների եւ զինծառայողների գործողությունների ընթացքը: Նշվեց, որ մարտի 1-ի առավոտյան  7-ի կողմերը զորամասի 200 զինծառայողից կազմված ջոկատը տեղակայվել է օպերայի տարածքում, երբ արդեն տարածքը ազատված է եղել ցուցարարներից: Զինծառայողները զինված  են եղել  միայն անհատական պաշտպանիչ միջոցներով` ռետինե մահակներով, հակահարվածային վահաններով, պլաստմասե սաղավարտներով: Նրանց սպառազինության մեջ եղել են նաեւ  հատուկ քիմիական միջոցներ` գազային նռնակով փամփուշտներ` «Չերյոմուխա -4», «Չերյոմուխա -7» եւ «Սիրեն -6» եւ 2 կարաբին հրացան «ԿՍ-23», որոնք նախատեսված են գազային նռնակների կրակելու համար: Որոշ ժամանակ անց հրաման է  ստացվել շարժվել դեպի Մաշտոցի պողոտա եւ Ֆրանսիայի դեսպանատան տարածք: Անդրադառնալով հատուկ քիմիական միջոցների կիրառման հարցին, պարոն Գալստյանը նշեց, որ «Չերյոմուխան» կիրառվել է միայն անկյան տակ: Հրամանատարը շեշտեց, որ իրենց գործողությունները կրել են միայն պաշտպանական բնույթ: 
 
10/33 զորամասի շտաբի նախկին  պետ Արմեն Անտոնյանը նշեց, որ երեկոյան 19-ի մոտ Մաշտոցի պողոտայում տեղակայվելուց որոշ ժամանակ հետո  հրաման է ստացվել շարժվել դեպի Գրիգոր Լուսավորիչ  եւ Պարոնյան փողոցների խաչմերուկ: Այդ ընթացքում զինվորների նկատմամբ սադրիչ գործողություններ են կատարել` հարվածել են քարերով, մետաղաձողերով, վառվող շշերով, հնչել են վիրավորանքներ: Նրա խոսքով` 4-5 զինծառայող թունավորվել են նրանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներից: Զինծառայողներից ոմանք ստացել են բեկորային վնասվածքներ: Ցուցարարները այրել են զորամասի շտապօգնության մեքենան` որտեղ գտնվելիս են եղել վիրավոր զինվորները:  Երեկոյան 9-10-ի կողմերը, երբ փորձել են փշալարով փակել ճանապարհը, ամբոխը հարձակվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վրա, զինվորներին ծեծելով  հանել ավտոմեքենայի միջից, առգրավել այն, որով եւ հետագայում վրաերթի են ենթարկել Գեւորգ Թեւանյանին: Ցուցարարների ճնշումը մեծ է եղել եւ ջոկատը, պարոն Անտոնյանի խոսքով, նահանջել է Լեոյի փողոց: Ջոկատը երկու շարքով պատ է կազմել եւ մնացել այդտեղ: Նրանց վրա նռնակ է շպրտվել ցուցարարների կողմից, որը,  բարեբախտաբար ընկել է պատի եւ տեղակայված 2 ավտոմեքենաների արանքում. մեքենաները ամբողջությամբ վնասվել են: Այդտեղ բեկորային վնասվածք է ստացել սպաներից մեկը: Պարոն Անտոնյանի խոսքով` քիչ անց  անսպասելի  վայր է ընկել առաջին շարքում կանգնած զինծառայող Տիգրան Աբգարյանը: Պարզվել է, որ նա դիմահար հրազենային  վնասվածք է ստացել պարանոցի շրջանում: Քանի որ զորամասի շտապօգնության մեքենան այրվել է, ապա հնարավոր չի եղել անմիջապես բուժօգնություն ցույց տալ  վիրավոր երիտասարդին: Նա որոշ ժամանակ անց տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները առանձնազրույցներ ունեցան ականատես զինծառայողների հետ:



03.11.2008
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորանքը ԱԺ նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր եւ ԻԻՀ խորհրդարանի պատգամավորների անունից շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պարոն Լարիջանին վստահություն է հայտնել, որ Աժ նախագահի հմուտ ղեկավարությամբ երկու երկրների խորհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am