Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր եւ ԻԻՀ խորհրդարանի պատգամավորների անունից շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պարոն Լարիջանին վստահություն է հայտնել, որ Աժ նախագահի հմուտ ղեկավարությամբ երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների մակարդակի առավել զարգացման եւ բարձրացման ականատեսը կլինենք եւ երկու երկրների պատգամավորական բարեկամության խմբերի ու պատվիրակությունների փոխայցելություններով նախապայմաններ կստեղծվեն հարաբերությունների առաջընթացի ու զարգացման, երկու ժողովուրդների առավել մերձեցման համար: