National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.11.2023
Խորհրդարանական լսումներ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի վերաբերյալ
1 / 25

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջադրել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն՝ հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 24-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին, որին մասնակցել են հասարակական, քաղաքական դաշտի, հանրային, գիտական ոլորտի ներկայացուցիչներ:

Նպատակը, ըստ Սեյրան Օհանյանի, հայ ժողովրդի համար կարեւորագույն երկու հարցերի շուրջ տեսակետների արտահայտումն է, ինչպես նաեւ մասնակցային ժողովրդավարական հիմունքների ձեւավորումը: «Ստեղծված բարդ ռազմաքաղաքական վիճակում առավել եւս անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունն իր տեսակետն արտահայտի, որովհետեւ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, անվտանգության այն միջավայրը, որ գոյություն ունի, ստիպում է՝ քաղաքացիական հասարակության ամբողջ ներուժը, միտքը եւ առաջարկություններն ուղղորդել նման կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու եւ բարդ իրավիճակից դուրս գալու համար»,- նշել է խմբակցության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հայտարարության նախագիծը՝ կարեւորելով նախաձեռնությունը՝ որպես առաջին հաջողված փորձ, երբ 50 հազարից ավելի ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն: Նրա ներկայացմամբ նախաձեռնությունը վերաբերում է ազգային, պետականության հենասյուներից երկուսին` ԼՂ նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորության իրացմանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման, պահանջատիրության հարցերին:

Արծվիկ Մինասյանը մեջբերումներ է կատարել խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերի՝ ԼՂ հիմնախնդրի լուծմանը վերաբերող նախընտրական ծրագրերից՝ ընդգծելով, որ դրանցում կարմիր թելով անցնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը: Նրա խոսքով իշխող քաղաքական ուժը 2021 թվականին իր տված խոստումները ոչ միայն հետեւողական չի կատարել, այլեւ՝ ձախողել է:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունն ու հայտարարության նախագիծն ԱԺ-ում ենթակա են քննարկման Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ դեկտեմբերի 4-ին:

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը ելույթում նշել է, որ իշխանության վարած քաղաքականությունը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ նրա՝ տասնամյակներով ձեւավորված պետական կառույցի փաստացի կազմալուծմանը: Ըստ բանախոսի՝ նախաձեռնությունն ավելի քան արդիական է, իրավական հիմքերը՝ անխոցելի:

Ելույթներում անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձին հայրենիք եւ այնտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա անվտանգ եւ արժանապատիվ կյանքի ապահովմանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, ԼՂ-ում գործող ինստիտուցիոնալ կառույցների գործունեության շարունակականությանը, ԼՂ պատմամշակութային կոթողների պահպանմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ: Շեշտադրվել է «Հայաքվեի»՝ ուժի պարտադրանքին իրավունքի պարտադրանքով դիմակայելու անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանը նշել է, որ խորհրդարանական լսումներով արտահայտվել է միասնականություն՝ ի ցույց դնելով, որ համահայկական խնդիրները կարող են լուծվել միասնական լինելով:


24.11.2023
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am