National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.11.2023
Եւս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ԱԱՀ-ից ազատելու հարկային արտոնությունը
1 / 5

Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի վճարումից ազատված էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների վրա դնել լրացուցիչ սահմանափակում, այսինքն` կիրառել այն մեքենաների նկատմամբ, որոնց տարիքը չի գերազանցում հինգ տարին: Նախարարը նշել է, որ 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվել է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:

Վահան Քերոբյանի խոսքով ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները. 2022 թվականին ներմուծվել է 3485 միավոր, 2023 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ` 4195 տրանսպորտային միջոց, այսինքն` մոտ 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 8900 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,8 անգամ:

Նախարարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւս երկու տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը: Հայաստանին նախատեսվում է հատկացնել սակագնային քվոտա` 2024-2025 թվականների շրջանակում` յուրաքանչյուր տարվա համար 8000 հատ չափաքանակով:

Վահան Քերոբյանի խոսքով էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակներին: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաեւ մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման թռիչքաձեւ աճ չլինելու հանգամանքը պատգամավոր Արսեն Թորոսյանը պայմանավորել է քաղաքացիների` վերոնշյալ մեքենաների օգտագործման շահավետության վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկմամբ, իսկ Նարեկ Ղահրամանյանը` վերոնշյալ մեքենաների բարձր արժեքով: Արսեն Թորոսյանը հորդորել է համապատասխան գերատեսչությանն այս մեքենաների շահագործման շահավետության մասով քաղաքացիների իրազեկման աշխատանքներ իրականացնել:

Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` Վահան Քերոբյանը նշել է, այս պահին նախագծի կարգավորումներն ուղեւորատար ավտոբուսների ու բեռնատարների վրա չեն տարածվում:

Ծովինար Վարդանյանը խոսել է սոցիալական արդարության մասին եւ հարց բարձրացրել` որքանո՞վ է արդար, որ սոցիալապես ավելի լավ վիճակում գտնվող քաղաքացիներին նմանատիպ արտոնություններ են տրվում, իսկ ավելի վատ վիճակում գտնվողներին` ոչ: Նա շուկան առավել հասանելի եւ մատչելի դարձնելուն ուղղված մեխանիզմների անհրաժեշտությանն է անդրադարձել:

Պատգամավորներն ու գործադիրի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկիր ներմուծվող հին ավտոմեքենաների խնդրին եւ քննարկել ավտոպարկը թարմացնելու հնարավոր մեխանիզմները, խոսել քաղաքացիների համար դաշտը կանխատեսելի դարձնելու կարեւորության մասին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է այս պահին ստատուս քվոն պահպանել, քաղաքական խոստում տալ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ եւ հասկանալի լուծումներ են մշակվելու այս դաշտի համար: Նա առաջարկել է նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո վիճահարույց հարցերը կքննարկվեն եւ լուծումներ կառաջարկվեն:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.11.2023
Հանձնաժողովը քննարկել եւ մերժել է դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից ներկայացված կոլեկտիվ հանրագիրը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում քննարկել է դեղատնային գործունեություն իրականացնող յոթ ընկերությունների կողմից ներկայացված հանրագիրը, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ հարկային օրենգրքի 416-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները: «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակ...

10.11.2023
Կառավարությունը լայն կիրառություն չունեցող հարկային արտոնությունն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական առաջարկ է ներկայացրել
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարը շահութահարկի գո...

10.11.2023
2024 թ. պետական բյուջեի ծրագրավորված ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ. Արման Պողոսյան
2024 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են շուրջ 710 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 30 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,8 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,9 տոկոսային կետով: Այս ...

10.11.2023
Նախատեսվում է վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը
Օրենքի նախագծի նպատակն ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայումն է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով ...

10.11.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ մաքսային հարցերով համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել ...

10.11.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.11.2023
Քննարկվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքա...

10.11.2023
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի  թափուր...

10.11.2023
Նախագծի ընդունմամբ սահմանամերձ շուրջ 82 համայնքի եւ բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող շուրջ 82 համայնքների եւ բնակավայրերի բնակիչներին շարունակել ստանալու փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Այս մասին ասել ...

10.11.2023
Երեւան քաղաքի իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երեւան ...

10.11.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am