National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
08.11.2023
Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի համար կստանան հավելավճար. հանձնաժողովում նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն
1 / 4

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի խոսքով նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար:

«Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին»,- ընդգծել է փոխնախարարը եւ անդրադարձել նախագծի ընդունման անհրաժեշտությանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Հարցի քննարկումը կընդգրկվի դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:


08.11.2023
2024 թ. պետական բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է. Գեւորգ Պապոյան
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն ...

08.11.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am