ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Ազգային ժողովում կազմակերպվել էր Արմինե Հայրապետյանի ասեղնագործությունների ցուցահանդեսը, որը ներկաները իրավամբ համերգ-ցուցահանդես կոչեցին:
Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը` ներկայացված ձեռագործերը բացառիկ են ոչ միայն իրենց ասելիքով, ազգային խորը կերպարով, գրաֆիկական պարզությամբ ու խստությամբ, այլեւ ներշնչանքի աղբյուրով. դրանց մի մասի թեման ազգային եւ Արմինե Հայրապետյանի հեղինակած երգերն են:
ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գնահատմամբ` նման աշխատանքներովմեր ինքնությունը կարելի է ընկալելի եւ հարատեւ դարձնել եւ ներկայանալի դառնալ աշխարհին.ներկայացված ձեռագործերը դիտողին ինքնամաքրմա ն են մղում:
Իրենց հիացմունքը չթաքցրին նաեւ ցուցահանդեսին ներկա արվեստաբանները, իսկ հեղինակը իր ստեղծագործությունների յուրօրինակ բացահայտումը կատարեց ասեղնագործ աշխատանքների թեմաներով ժողովրդական ու հեղինակային երգերի կատարումներով: Դա մի փորձ էր ասելու, որ բոլոր արվեստների ակունքը նունն է. արտահայտչամիջոցներն են տարբեր: Ցուցահանդես-համերգը այն տեսանելի դարձնելու հաջողված փորձ էր: