National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.04.2006
«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՔ» ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը «ՀՀ ԱԺ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային համաժողովում

Կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը քաղաքական անհրաժեշտություն է Հայաստանի համար, քանի որ ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացման, ազատ եւ մրցունակ շուկայի զարգացման ճանապարհին կոռուպցիոն դրսեւորումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Կաշառակերությունը, ստվերային տնտեսության ոչ սփոփիչ ցուցանիշները, բյուրոկրատական քաշքշուկները, ոչ թափանցիկմեթոդների կիրառումը առանձին վարչա-կառավարչական օղակներում խոչընդոտում են բարեփոխումների ընթացքը: Հաշվի առնելով միջազգային այս համաժողովի կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու, խորհրդարանների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների դերն այս գործընթացում, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք խնդիրների վրա:

Առաջին. պետական կառավարման մարմինների թափանցիկ եւ արդյունավետ գործունեությունը սերտորեն առնչվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների հետ: Կառավարման պետական մարմինների գործունեության արդյունքները պետք է լինեն թափանցիկ, վերահսկվեն եւ գնահատվեն: Դրանք պետք է պարտավորված լինեն ծախսերի դիմաց բարձր ցուցանիշներ ապահովել: Զարգացած արեւմտյան աշխարհում, օրինակ, պետական ծախսերը բարձր են, գնահատման չափանիշները խիստ, գործունեությունը հրապարակային, հանրության եւ քաղաքացիական սեկտորի համար մատչելի եւ վերահսկելի:

Երկրորդ. օրենքի հետեւողական եւ անկողմնակալ կիրառման դերը մեծ է կոռուպցիայի դեմ պայքարում: Օրենքի առաջ արտոնյալներ չպետք է լինեն, օրենքըչպետք է անզոր լինի ամենաթողության, չարդարացված բյուրոկրատական քաշքշուկների, պետական դիրքի չարաշահման եւ այլ արատավոր դրսեւորումների դեմ պայքարում: Քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների պաշտպանությունը քաղաքական առաջնահերթություն պետք է դիտարկվի:

Երրորդ. հարկային եւ մաքսային համակարգերում պետք է ուժեղացվի պայքարը ստվերային տնտեսության, կոռուպցիայի եւ կաշառակերութան դեմ: Արդյունավետ հարկային եւ մաքսային վարչարությունը կարող է մեծապես նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, եթե այն ուղեկցվի շարունակական բարեփոխումներով:

Իմ խորին համոզմամբ` հարկային եւ մաքսային համակարգում անհրաժեշտ է կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք կվերականգնեն գործարարների եւ աշխատողների հավատը, որը կվարձատրի նախաձեռնությունը, կխթանի ջանքերը, կխրախուսի զարգացումը: Սա նշանակում է փոխել պետություն-հարկատու փոխհարաբերությունների փիլիսոփայությունը, սա նշանակում է վստահել գործատուին, դարձնել գործընկեր եւ նվազեցնել հարկերը: Իմ համոզմամբ` ավելի ցածր հարկերը նշանակում են ավելի մեծ ազատություն եւ որքան հիմնավոր են հարկերը, այնքան ավելի բարվոք վիճակում է գտնվում տնտեսությունը եւ ժողովուրդը:

Չորրորդ` կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հնարավոր չէ հասնել առանց դատաիրավական համակարգի լուրջ բարեփոխումների: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարը պետք է առաջին պլանում լինի, ինչն իր հերթին կարող է նպաստել արդարության եւ օրինականության հաղթանակի գործում մարդկանց հավատի վերականգնմանը: Թե մարդու իրավունքների պաշտպանության եւ թե տնտեսության զարգացման գործում անկախ դատական համակարգի կայացումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար:

Հինգերորդ` քաղաքացիները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին, որովհետեւ հայտնի է, որ վատ օրենքներն ու որոշումները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների համար: «Եթե դուք չգիտեք ձեր իրավունքները, ուրեմն դուք իրավունքներ չունեք» կարգախոսն այսօր ավելի քան արդիական է, որովհետեւ շատ դեպքերում օրենքի չիմացությունը պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի զարգացման համար: Մարդիկ պետք է միշտ գիտակցեն, որ օրենքի իմացությունը կարող է ազատել պատասխանատվությունից, չիմացությունը` երբեք: Բացի դրանից` իրավունքով զինված քաղաքացին միշտ ավելի պաշտպանված է: Հենց սա է պատճառը, որ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ճանապարհին բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ:

Վեցերորդ` կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար չափազանց կարեւոր է քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարումը: Իմ կարծիքով` տնտեսական զարգացմանն ուղղված արտաքին աջակցությունները կարող են նպատակային արդյունքներ ունենալ, եթե դրանք ուղեկցվում են ժողովրդավարական բարեփոխումները խթանելով, ինչպես նաեւ ակտիվ հանրային վերահսկողությամբ: Ես ուրախ եմ, որ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերում լուրջ տեղ է հատկացված հանրային մոնիտորինգին: Աջակցելով այս գործընթացին` մենք համոզված ենք, որ այն բերելու է թափանցիկություն եւ վստահություն այս կարեւորագույն ծրագրի նկատմամբ:

Յոթերորդ. Անկախ մամուլի եւ ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում առանցքային է:ԱԺ Վերահսկիչ պալատի,Համաշխարհային բանկիեւ մյուս ֆինանսական կառույցների ուսումնասիրություններում մատնանշվում են բազմաթիվ կոռուպցիոն դրսեւորումներ եւթերություններին: Համոզված եմ, որ այս երեւույթների վերհանումը եւ մատնանշումը, պատշաճ հանրային վերահսկողությունը, կոռուպցիոն դեպքերի վերհանումը ԶԼՄ-ների կողմից ավելի պատասխանատու կդարձնի շատ պատկան մարմինների եւ պաշտոնյաների գործունեությունը:

Ութերորդ. հայտնի է, որ խորհրդարանական վերահսկողությունը աշխարհի ժողովրդավարական երկրներում բյուջետային գործընթացների, վարկերի եւ փոխառությունների նկատմամբ ունի լուրջ դերակատարում: Այս իմաստով կարեւոր է Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունը ԳՕՓԱԿ-ին` «Խորհրդարանն ընդդեմ կոռուպցիայի» միջազգային կազմակերպության եւ Ազգային կառույցի հիմնումը Հայաստանում, կառույց, որ համոզված ենք` իր ներդրումն է ունենալու կոռուպցիայի դեմ մղվող պայքարում: Այս համատեքստում չափազանց կարեւոր է արդեն բարեփոխված սահմանադրության լույսի ներքո Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի ընդունումը եւ խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը վարկերիփոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ:

Իններորդ` կոռուպցիայի դեմ պայքարի հիմքում պետք է լինի օրենսդրական ապահովումը եւ օրենքների հետեւողական կիրառումը:Օրենքները պետք է լինեն հստակ եւ բացառվեն տարընթերցումների հնարավորությունները, որպեսզի որեւէ սողանցք չգտնվի կոռուպցիոն ռիսկերի համար:

Տասներորդ. կոռուպցիա կա ամենուրեք, սա արդեն իսկ մեզնից պահանջում է հետեւողական ու համակարգված պայքար: Օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, օրենքի հետեւողական կիրարկումը, «ստվերային» իրավունքի կիրառման դեմ քաղաքացիական հասարակության ակտիվ պայքարը կոռուպցիայի կանխարգելման առնչությամբ կազմակերպվող հանրային քննարկումները (կոնֆերանս, կլոր սեղան, սեմինարներ եւ այլն) մեծապես կարող են նպաստել կոռուպցիայի դեմ պայքարը հանրության ուշադրության կենտրոնում պահելու եւ դրա դեմ հետեւողական պայքար մղելու համար:

Կոռուպցիայի դեմ կարելի է խոսել երկար` բերելով այլ փաստարկներ եւ մոտեցումներ եւս, սակայն, որպես ամփոփում, ես կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը կկամենայի կապել ժողովրդավարության առաջընթացի հետ, քանի որ ժողովրդավարություն նշանակում է թափանցիկություն, վերահսկողություն, հանրային հաշվետվություն եւ այլ առանցքային բաղադրիչներ, այսինքն` այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս դժվարին պայքարում հաջողության հասնելու համար:


06.04.2006
Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը Երեւանում
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Գրիեբոսկուին:Նա ԱԺ նախագահին իրազեկեց իրենց կազմակերպության գործունեության մասին` նշելով, որ համաժողովը կազմված է աշխարհի ազգային խորհրդարանների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am