Տպել
06.04.2006
Երգի ու պատկերի ներդաշն համակեցություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Ազգային ժողովում կազմակերպվել էր Արմինե Հայրապետյանի  ասեղնագործությունների ցուցահանդեսը, որը ներկաները իրավամբ համերգ-ցուցահանդես կոչեցին:

Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը` ներկայացված ձեռագործերը բացառիկ են ոչ միայն իրենց ասելիքով, ազգային խորը կերպարով, գրաֆիկական պարզությամբ ու խստությամբ, այլեւ ներշնչանքի աղբյուրով. դրանց մի մասի թեման ազգային եւ Արմինե Հայրապետյանի հեղինակած երգերն են:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գնահատմամբ` նման աշխատանքներովմեր ինքնությունը կարելի է ընկալելի եւ հարատեւ դարձնել եւ ներկայանալի դառնալ աշխարհին.ներկայացված ձեռագործերը դիտողին ինքնամաքրմա ն են մղում:

Իրենց հիացմունքը չթաքցրին նաեւ ցուցահանդեսին ներկա արվեստաբանները, իսկ հեղինակը իր ստեղծագործությունների յուրօրինակ բացահայտումը կատարեց ասեղնագործ աշխատանքների թեմաներով ժողովրդական ու հեղինակային երգերի կատարումներով: Դա մի փորձ էր ասելու, որ բոլոր արվեստների ակունքը նունն է. արտահայտչամիջոցներն են տարբեր: Ցուցահանդես-համերգը այն տեսանելի դարձնելու հաջողված փորձ էր:


06.04.2006
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը
Ապրիլի 6-ինԱզգային ժողովի նիստերի դահլիճում սկսվեց«Ազգային ժողով–քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգայիներկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Ազգային ժողովի, Եվրասիա հիմնադրամի ,ԱՄՆ ՄԶԳ-ի,ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, նվի...

06.04.2006
«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՔ» ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը «ՀՀ ԱԺ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային համաժողովում
Կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը քաղաքական անհրաժեշտություն է Հայաստանի համար, քանի որ ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացման, ազատ եւ մրցունակ շուկայի զարգացման ճանապարհին կոռուպցիոն դրսեւորումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Կաշառակերությունը, ստվերային տնտեսության ոչ սփոփիչ ցու...

06.04.2006
Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը Երեւանում
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Գրիեբոսկուին:Նա ԱԺ նախագահին իրազեկեց իրենց կազմակերպության գործունեության մասին` նշելով, որ համաժողովը կազմված է աշխարհի ազգային խորհրդարանների...

06.04.2006
«Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգ
Աշխատանքային նախագիծI. Օրենքի ընդունման հիմնավորումը21-րդ դարում, երբ որակական փոփոխություններ են նկատվում պե՟տու՟՟թյունների փոխհարաբերություններում, երբ վերարժեվորվում են տարածա՟շր՟ջա՟՟նային եւ համաշխարհային նշանակության շատ գործընթացներ, հարցադրումներ են առա՟ջանում նաեւ մարդու իրավունքների եւ դրա ...