Հունիսի 3-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացավ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Կառավարության հեղինակած ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկ, որն էլ ընդունվել է հիմնական զեկուցող, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի կողմից: Քննարկված օրենքների նախագծերը ստացան դրական եզրակացություն: