National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.10.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված ամուր կապերն ու պատմական-մշակութային ընդհանրություններն իրական հիմք ու խթան են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: Երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում թեեւ տարեցտարի ավելի ու ավելի է ամրապնդվում ու զարգանում, բայց հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները շատ ավելի մեծ են ու հեռանկարային, եւ երկուստեք պետք է ամեն ինչ անել՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ ինքը ղեկավարում է Հայաստան-Իրան բարեկամական խումբը, քաջատեղյակ է երկու երկրների քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրներին եւ միշտ կողմ է եղել ու ամեն ինչ արել՝ ամրապնդելու կառուցողական ու փոխշահավետ համագործակցությունը: Նա կարեւորեց խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտության դերը երկու երկրների արդյունավետ ու կայուն հարաբերությունների զարգացման գործում:

«Երկու երկրների ու ժողովուրդների՝ դարերով ձեւավորված ավանդական կապերի ամրապնդման անհրաժեշտությունն էլ ավելի է մեծանում փոխշահավետ ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ Իրանը շուտափույթ լուծի իր խնդիրները, քանզի ինչքան Իրանը կայուն լինի, այնքան մեր փոխհարաբերությունները ավելի կամրապնդվեն»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի եւ ընդունելության համար ու հավաստիացրեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին նույն տեսակետն ունեն նաեւ Իրանի իշխանությունները: Նա հույս հայտնեց, որ կիրականացվեն տնտեսական ոլորտի փոխշահավետ ռազմավարական ծրագրերը, որոնց հետ կապված խնդիրները հանգամանորեն կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, կհստակեցվեն ժամկետներն ու անելիքները: Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին Գալուստ Սահակյանին ներկայացրեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նոր կազմը՝ փոխանցելով նաեւ խմբի անդամների՝ հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ խորհրդարանական համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող այլ հարցեր:


15.10.2012
Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադ...

15.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովին: Անդրադառնալով հայ-լատվիական հարաբերություններին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչը վկայում է երկկողմ հարաբերություն...

15.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ
Մեծարգո պարոն Գուրզադյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք համաշխարհային գիտության այն մեծություններից եք, ով ոչ միայն ծանրակշիռ ավանդ եւ հսկայական վաստակ ունի տիեզերական հետազոտությունների եւ աստղաֆիզիկայի բնագավառում, այլեւ միջազգային ճանաչմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am