National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
1 / 2

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:

Շնորհավորելով պարոն Ռիվերային Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու գործում եւ պատրաստակամություն հայտենց որպես ԱԺ նախագահ աջակցել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Նա կարեւորեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների դինամիկ զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, երկկողմ բարձրաստիճան այցելությունները, տարբեր մակարդակներով շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորվել են բարեկամության խմբեր, որոնք, արդյունավետ աշխատանքի շնորհիվ, կարող են խթանել երկկողմ հարաբերությունները: Կարեւորվեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների հետագա արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արգենտինայի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` նշելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հայ-արգենտինյան փոխգործակցության խորացման առումով` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


11.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղությ...

11.10.2012
ՀՀ Ազգային ժողովը 2012 թ.երրորդ եռամսյակում ստացել է 1148 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am