Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Դեսպանը ԱԺ նախագահին իրազեկեց Բելառուսի խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական վերջին զարգացումների մասին` նշելով, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: