National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում
1 / 2

«Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության
հանձնաժողովի հարգելի անդամներ,
Հարգարժան դեսպաններ,
Հարգելի հյուրեր

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի անդամների այս պատվիրակության համար սա առաջին նիստն է Երեւանում, ուստի ուրախ եմ ասել` բարի գալուստ Երեւան:

Այսօր հանձնաժողովը հերթական անգամ հավաքվել է ամփոփելու տարվա աշխատանքը:  Ինչպես յուրաքանչյուր նիստի ժամանակ, այս անգամ եւս մեր գործընկերները կանդրադառնան անցած ժամանակահատվածում  արձանագրված եւ՛ հաջողություններին եւ՛ առկա խնդիրներին:  Կնախանշվեն նաեւ հետագա անելիքները:

Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանականների միջեւ քաղաքական երկխոսության նպատակով տասներկու տարի առաջ հիմված հանձնաժողովն իր հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացավ նպաստել Հայաստանի եւ Եվրամիության համատեղ օրակարգի ձեւավորմանը:

Ինչպես բազմիցս նշել եմ,  Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է:  Ուստի մենք մեծ կարեւորություն ենք տալիս Եվրամիություն-Հայաստան համագործակցության օրակարգում այս փուլում ընդգրկված հարցերին, որոնք վերաբերում են ավելի սերտ համագործակցությանը, մասնավորապես արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, մարդու իրավունքների, էներգետիկայի բնագավառներին:

Ցանկանում եմ նաեւ հատուկ շեշտել, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնինը բաժին: 
  
Հարգելի գործընկերներ, 
  
Այս ընթացքում կատարած աշխատանքի մանրամասն վերլուծությունը թողնելով հանձնաժողովի անդամներին` կցանկանայի միայն հակիրճ անդրադառնալ այն բարեփոխումներին եւ առաջընթաց քայլերին,  որոնք մեր երկիրն  արձանագրել է  վերջին շրջանում` Եվրոպային մերձենալու իր ճանապարհին:

Բոլորովին վերջերս լայն քննարկումների արդյունքում ավարտին  հասցվեց եւ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Կարեւոր ձեռքբերում եմ համարում նաեւ «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  29-րդ հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության? հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու  իրավունքի ապահովումն է: Նոր օրենքը նախատեսում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կարգավորում են  հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Նվազագույնի է հասցվում տարբեր պետական մարմինների միջամտությունը հավաքների սահամանփակման հարցում, /այսպիսով բացառելով հավաքներն արգելելուն ուղղված կամայականությունները/: 
  
  Հարգելի գործընկերներ,

«Եվրանեսթ»-ի հիմնադիր նիստից մի քանի օր անց ուզում եմ կրկին անդրադառնալ վեհաժողովին: Այսօր մենք գոհունակությամբ ենք արձանագրում խորհրդարանական բազմակողմ վեհաժողովի ստեղծման փաստը, եւ կցանկանայի նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը  առաջիններից է արձագանքել վեհաժողովի ստեղծմանը` առանց հապաղելու տանելով դրա կայացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Միջխորհրդարանական այս վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական այն լծակն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ: Վեհաժողովը չի կարող լիարժեք գործել, եթե տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված  հարցերի փոխարեն շարունակաբար հարթակ բերվեն միայն հակամարտություններին առնչվող խնդիրներ:

Եվրամիությունը` իր տարածքում հաստատելով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն, աշխարհին ներկայանում է որպես քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Համոզված եմ` այս փորձը կարելի կլինի տեղայնացնել նաեւ Հարավային Կովկասում, եթե մասնակից բոլո՛ր կողմերը  դրսեւորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Հայաստանի Հանրապետությունը իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման անթաքույց կողմնակիցն է: 
  
Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Ազգային ժողովը խիստ կարեւորում է քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը: Այս համատեքստում կարեւոր իրադարձություն է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության եւ «Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի» միջեւ  օրեր առաջ կնքված  փոխըմբռնման հուշագիրը:

  Հուշագրում ամրագրված են այն հինգ հիմնական նպատակները, հանուն որոնց կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը`

- պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կանխարգելում եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում,

- աջակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում եւ ոլորտներում քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը,

- Հայաստանի` Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության մակարդակի բարձրացում,

- Հասարակության մեջ եվրոպական արժեքների ընկալմանն ու յուրացմանը օժանդակող գիտակցության ձեւավորում,

- Հայասատանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված եւ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության բարեփոխում եւ մշակում: 
  
  Հարգելի գործընկերներ,

Այս ամենով հանդերձ բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք:

Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը  հաստատակամ են  ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում :

Կարծում եմ` հանձնաժողովին հետաքրքիր աշխատանք է սպասվում նաեւ այս  հանդիպման ժամանակ:  Հուսով եմ` այն կանցնի փոխըմբռմնման եւ կառուցողական մթնոլորտում:  Մաղթում եմ ձեզ հաջողություն»:
 
 
 
 
 
 
 


02.11.2011
Ազգային ժողովում աշխատանքը սկսեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը
Նոյեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական  համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպա...

02.11.2011
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Գագիկ Մինասյանի եւ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` օրենսդիր, գործադիր եւ դատա...

02.11.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ասորական համայնքների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց  աշխարհի տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ: Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ ներդրում  եւ երբեմնի հզոր պետություն ունեցած ազգի ներկայացուցիչների հետ հանդ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ  առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական  շտաբը գլխավորի  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն ընդունել է  ՀՀ Նախ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am