National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.11.2011
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 9

Գագիկ Մինասյանի եւ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական   իշխանության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 16825 հաստիքային միավորների քանակը, որը 2011 թ. համեմատ  ավելացել է 116  միավորով: Քաղաքացիական (պետական, դատական) ծառայողների, բացառությամբ ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40.0 հազ. դրամ բազային պաշտոնային դրույքաչափը, հարկային եւ մաքսային ծառայողներինը` 55.5 հազ. դրամ, հարկադիր կատարողներինը` 42.0 հազ. դրամ` պահպանելով 2011 թ. մակարդակը:

ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը գալիք տարվա պետական բյուջեի նախագծում ծրագրավորված  է  57,913.3 մլն դրամի չափով, որը 2010 թ. բյուջետային տարվա փաստացի եւ 2011 թ. բյուջետային տարվա համար հաստատված համապատասխան ցուցանիշների  նկատմամբ կազմում է համապատասխանաբար 114.4 եւ 104.9 տոկոս:

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2012 թ. համար ծրագրավորվել է  33,277.1 մլն դրամի չափով, որը 2011 թ. ծրագրավորվածից  ավելի է 1,825.4 մլն դրամով: Քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, հանրային ծառայողներին 18 մլրդ դրամի չափով սոցիալական փաթեթ է տրամադրվելու: Աշխատավարձի նախորդ տարվա համեմատ ավելացումը պայմանավորված է աշխատավարձի բնական աճով:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2011 թ. հատկացված գումարի դիմաց 2012 թ. ներկայացված նախագծով ֆինանսական միջոցները նվազել են 311 մլն դրամով: Պակասեցումները վերաբերում են մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում, ներքին գործուղումներ, գույքի եւ սարքավորումների վարձակալություն, կառավարչական ծառայություններ եւ այլ ծախսերի հոդվածներին: Գումարներ նախատեսված չեն կարողությունների զարգացման ծրագրով: Պարոն Սարգսյանը նշեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմը առավել հետեւողականորեն կշարունակի գործնական քայլերը հնարավորինս խնայողաբար օգտագործելու պետական բյուջեից հատկացվող միջոցները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի համար գալիք տարում նախատեսվող ծախսերը: Պարոն Ղարիբջանյանն անդրադարձավ գործուղումների ֆինանսավորման խնդրին` տեղեկացնելով, որ այս մասով ստացվել է կառավարության հոկտեմբերի 6-ի որոշումը եւ առաջիկայում ֆինանսների նախարարության հետ կճշգրտվի նախատեսվող գումարային փոփոխությունների չափը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի գնահատմամբ` վերջին տարիներին ակտիվացել է խորհրդարանական դիվանագիտությունը, ինչը կախված է ոչ միայն քարոզչամիջոցների օգտագործումից, այլ նաեւ բյուջետային հատկացումներից: Քիչ հնարավորությունների պայմաններում անգամ ԱԺ աշխատակազմը միջազգային ատյաններում քարոզչամիջոցների կիրառման տեսանկյունից որոշակի աշխատանքներ իրականացրել է: Պարոն Ղարիբջանյանի կարծիքով` քարոզչությունը նաեւ արտերկրում եւ Հայաստանում տեղի ունեցող միջազգային մակարդակի միջոցառումներին ու կոնֆերանսներին Հայաստանի պատշաճ մասնակցությունն է:

Բյուջետային հատկացումների մասով Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չեն եղել: Պարոն Ղարիբջանյանը առանձնացրեց մայիսին ստորագրված ՀՀ ԱԺ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի մասնակից պետությունների միջեւ ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ ԱՊՀ ՄԽՎ-ի մասնակից պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման, մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` 2012 թ. ԱՊՀ ՄԽՎ-ը իր բյուջեից հատկացնելու է գումարի 2/3-րդը, իսկ Հայաստանը` 1/3-ը փոխանցելու է ՄԽՎ-ին, ինչը կազմում է մոտավորապես 12 մլն դրամ:

Պատասխանելով ԱԺ պատգամավորների մի շարք հարցերի` ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նախորդ 3 տարիների ընթացքում խորհրդարանում զգալի աշխատանքներ են իրականացվել. վերակառուցվել է ԱԺ նիստերի դահլիճը, նոր մասնաշենք է կառուցվել, ասֆալտապատման աշխատանքներ են տարվել, շենքի տանիքն է հիմնովին վերանորոգվել, կառուցվել է նոր անցագրային կետ, բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների համար ստեղծվել են նոր աշխատասենյակներ, հիմնովին վերանորոգվել են Ոսկեզօծ դահլիճը  եւ այլն: Եկող տարի միջոցներ կտրամադրվեն ջեռուցման համակարգի ամբողջական նորոգման համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2012 թ. կառավարության աշխատակազմի բյուջետային ծախսերը շուրջ 240 մլն-ով պակաս են նախորդ տարվա հատկացումներից:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, որ ընթացիկ տարվա համեմատ 2012 թ-ին աշխատակազմի պահպանման ծախսերում 27,8 մլն դրամ կրճատում է նախատեսվել: Հատկացումների 80 տոկոսը տրամադրվելու է աշխատավարձերին, մնացածը` աշխատակազմի պահպանման ծախսերին:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ներկայացնելով գալիք տարում դատախազությանը հատկացվելիք միջոցները, նշեց, որ 2011 թ. համեմատ դատախազության միջոցները ավելացել են 224 մլն դրամով:

ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանի հաղորդմամբ` ավելացումը Վերահսկիչ պալատի հատկացումներում պայմանավորված է քաղծառայողների պարգեւատրման ֆոնդի ավելացմամբ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցի բյուջետային հայտը բավարարվել է եւ գալիք տարում տրամադրվող ֆինանսական միջոցները կբավականացնեն ոլորտի բնականոն գործունեությունը ապահովելու համար:

ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ հատկացումները բավարար են ապարատի պահպանման եւ ԱԺ առաջիկա խորհրդարանական ու ՏԻՄ ընտրությունները ապահովելու համար:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւս ներկայացրին համապատասխան ոլորտների բյուջետային հատկացումները: 
  
Նույն օրը Գագիկ Մինասյանի եւ Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ  տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվեցին 2012 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ համայնքների  համար նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ նախատեվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել 32,438.1 մլն դրամի դոտացիաներ: Համայնքների 2010 թ. բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 52.5 մլն դրամ: Նախատեսվել են 277.1 մլն դրամ բնապահպանական սուբվենցիաներ: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը կատարելու նպատակով նախատեսվել է շուրջ 6.5 մլրդ դրամ սուբվենցիաներ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը մանրամասնեց Երեւանի տեղական ինքնակառավարման մարմնի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված միջոցները:

Ներկայացվեցին նաեւ մարզերի համար նախատեսված գումարները: Մարզերի ներկայացուցիչները նշեցին, որ գալիք տարվա ֆինանսական հատկացումները կբավարարեն մարզերի խնդիրների պատշաճ լուծմանը:


02.11.2011
Ազգային ժողովում աշխատանքը սկսեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը
Նոյեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական  համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպա...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում
«Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպաններ, Հարգելի հյուրեր Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի անդամների այս պատվիրակության համար սա...

02.11.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ասորական համայնքների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց  աշխարհի տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ: Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ ներդրում  եւ երբեմնի հզոր պետություն ունեցած ազգի ներկայացուցիչների հետ հանդ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ  առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական  շտաբը գլխավորի  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն ընդունել է  ՀՀ Նախ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am