National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.06.2010
Ասուլիս խորհրդարանում
1 / 3

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հրավերով հունիսի 1-ին  խորհրդարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ մանրամասներ ներկայացվեցին պատգամավորի` Բուլղարիա կատարած այցից: Վահան Հովհաննիսյանը Սոֆիա էր մեկնել բուլղարական սոցիալիստական կուսակցության հրավերով` մասնակցելու   «Եվրամիության արեւելյան քաղաքականությունը. նոր հնարավորություններ, նոր պատասխանատվություններ»  թեմայով կոնֆերանսին: Այդ շրջանակներում անդրադարձ է եղել երկու հիմնական հարցերի` Արեւելյան գործընկերությանն ու դրա բաղկացուցիչ մասերին` մասնավորապես «Եվրանեսթ» խորհրդարանական ձեւաչափին, եւ Սեւծովյան քաղակաքանությանն ու այս տարածաշրջանում առաջարկվող  փոփոխություններին: 
 
Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կոնֆերանսին մասնակցելու հիմնական դրդապատճառը եղել է Եվրախորհրդարանում  ընդունված հայտնի բանաձեւի հեղինակ Կիրիլովին, ով նույնպես սոցիալիստ է, այնտեղ հանդիպելու եւ նրա զեկույցը քննարկելու հնարավորությունը: Պատգամավորը մտահոգված է զեկույցի որոշ ձեւակերպումներով  եւ, չանդրադառնալով բազմիցս քննարկված հարցերին,  իշխանությունների ուշադրությունը հրավիրեց երկու կետերի վրա:  Դրանցից մեկով առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահող երկիր Ֆրանսիայի մանդատը  փոխարինել Եվրամիության մանդատով: Վահան Հովհաննիսյանը սա վտանգավոր է համարում` հաշվի առնելով, որ հետագայում անխուսափելի կլինեն այդ մանդատը ռոտացիոն սկզբունքով փոխանցելու առաջարկներ կիրիլովների կողմից: Բանախոսն իշխանություններին կոչ արեց  ջանքեր գործադրել «սողացող այս փոփոխությունը» եւ Մինսկի խմբի ձեւաչափի խախտումը  կանխելու ուղղությամբ: Պատգամավորի կարծիքով` իշխանությունները պետք է մտահոգվեն նաեւ զեկույցում արտացոլված` Սեւծովյան միություն ստեղծելու առաջարկով: ՍԾՏՀ-ն, պրն. Հովհաննիսյանի համոզմամբ, տնտեսական համագործակցության կառույց է եւ նոր ձեւաչափն ու նոր օրակարգը կարող են վտանգավոր լինել, եթե հաշվի առնենք, որ հիմնական դերակատարներն այնտեղ լինելու են Ռուսաստանը եւ Թուրքիան: «Ռուս-թուրքական մերձեցումները մեզ պատմությունից հայտնի են»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ասելով, որ ղարաբաղյան խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ճնշումները Հայաստանի վրա ուժեղացել են,   պատգամավորը մատնանշեց դրանց երեք պատճառ: Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց նաեւ իշխանություններին ուղղված իր առաջարկները. հետ վերցնել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, լսել ընդդիմության ձայնը, քանի որ այլընտրանքային տեսակետ չունենալը տանում է փակուղի,    երկրում արդարություն հաստատել` այդպես  ուժեղացնելով թիկունքը:

Վահան Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: 
  
 


01.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կայացավ «Չարի վերջը» մանկական օպերայի բեմադրությունը
Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Արարատի մարզի Վեդի քաղաքի գեղարվեստի մանկական դպրոցում տեղի ունեցավ կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայի պրեմիերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Մանկական այս օպերան նախկինում չի բե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am