National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.12.2008
Պեկինյան հանդիպումներ
Դեկտեմբերի 16-ին Պեկինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն:

Հանդիպմանը մասնակցում էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՉԺՀ Համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն ԱԺ նախագահի այցը Պեկին չին-հայկական հարաբերություններում կարեւոր իրադարձություն որակելով` նշեց, որ Չինաստանի խորհրդարանի նախագահի հետ ստորագրած համագործակցության հուշագիրը նոր մակարդակի վրա է բարձրացնում չին-հայկական հարաբերությունները եւ այցն էլ իրապես նոր խթան կդառնա միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համար: Պարոն Լի Ցզյանգոյի գնահատականով` Չինաստանի համար Հայաստանը հուսալի գործընկեր է, որն ապացուցվում է գործերով: Նա անդրադարձավ Սիչուան նահանգի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցությանը, որի համար շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին եւ Հայաստանի իշխանություններին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից մեծ աշխատանք է կատարվել բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Բարձր մակարդակի այցելություններն ու քաղաքական երկխոսության առկայությունը հաստատում են փոխշահավետ համագործակցության ընդլայնման եւ խորացման փոխադարձ պատրաստակամությունը: Նշվեց, որ Հայաստանը եւ Չինաստանը հաջողություններ են արձանագրել քիմիայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ու տեխնիկայի, ռազմատեխնիկական, գիտամշակութային ոլորտներում, որտեղ իրականացվել ու իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր: Կարեւորվեց ՉԺՀ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսական զարգացմանը, որը նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: ԱԺ նախագահի գնահատականով` երկու երկրների խորհրդարանների ակտիվ շփումները, միջկուսակցական համագործակցությունը դրական ազդեցություն ունեն նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել պատգամավորական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացմանը:
 
Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման առումով կարեւորվեց երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի ընդլայնումը, որին կնպաստի նաեւ երկու խորհրդարանների միջեւ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաեւ ամառային օլիմպիական խաղերին, նշելով, որ Չինաստանը վերստին ապացուցեց իր հզոր երկիր լինելը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման առումով` ԱԺ նախագահը պարոն Լի Ցզյանգոյի աջակցությունն է ակնկալում Հայաստանին մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու հարցում, որը մեծ աջակցություն կլինի Հայաստանի տնտեսությանը: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ Հայաստան-Իրան երկաթուղագծի շինարարությանը մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերի փաթեթը ՀՀ վարչապետի կողմից կփոխանցվի Չինաստանի կառավարությանը` մասնակցության հարցի քննարկման նպատակով:

ՉԺՀ Համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն կարեւորելով չին-հայկական հարաբերությունները` նշեց, որ չինական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Նա վստահեցրեց ԱԺ նախագահին, որ չինական կառավարությունը կքննարկի ԱԺ նախագահի առաջարկությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ տարածաշրջանային խնդիրներին. կողմերը հավաստեցին հետագայում էլ համագործակցությունը շարունակելու եւ միմյանց աջակցելու քաղաքականությունը:

ՉԺՀ փոխվարչապետ Լի Կենցզյանի հետ հանդիպման առանցքում հայ-չինական տնտեսական կապերի խորացման խնդիրներն էին: Հանդիպմանը մասնակցում էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեւորգ Ղարիբջանյանը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՉԺՀ փոխվարչապետ Լի Կենցզյանը ԱԺ նախագահին ասաց, որ տեղյակ է նրա հանդիպումների մասին, որոնք արդեն իսկ հարուստ արդյունքներ են արձանագրում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման առումով: Նա եւս ԱԺ նախագահին փոխանցեց չին ժողովրդի երախտագիտությունը Սիչուան նահանգի երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ աջակցության համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների կառավարությունները մեծ աշխատանք են կատարել բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ ՉԺՀ Համաչինական Ժողովի Ժողովրդական Ներկայացուցիչների Մշտական Կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հետ ստորագրած միջխորհրդարանական համագործակցության հուշագիրը եւս խթան կդառնա կապերի խորացման համար: Կարեւորվեց, որ արագ տեմպերով աճում են երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի եւ ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Լի Հուեյի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ արտաքին քաղաքական համագործակցության եւ տնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հարցերը: ՀՀ վարչապետը չինական կողմին է փոխանցելու Հայաստանը Իրանին միացնող երկաթուղագծի շինարարության տեխնիկատնտեսական զեկույցը, որպեսզի ՉԺՀ կառավարությունն ուսումնասիրի իր մասնակցության հնարավորությունը նախագծին: Պարոն Աբրահամյանը կարեւորեց Հայաստանում չինական էներգետիկ ընկերությունների մասնակցությունը մեր երկրի էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը քիմիական արդյունաբերության ոլորտում` մասնավորապես «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեությունը: Պարոն Աբրահամյանը կարեւորում է խորհրդարանների միջեւ սերտ համագործակցությունը, որը նաեւ այլ ոլորտներում կապերի զարգացմանն է նպաստում: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, որը կարեւոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման առումով: Նշվեց, որ համաշխարհային ֆինասնական ճգնաժամը իր հետեւանքներն է դրսեւորում նաեւ Հայաստանում, որոնց հաղթահարման համար ԱԺ նախագահը ՉԺՀ փոխվարչապետին խնդրեց մեկ միլիարդ դոլարի վարկ տրամադրել Հայաստանին:

ՉԺՀ փոխվարչապետ Լի Կենցզյանի գնահատմամբ` Չինաստանը եւ Հայաստանը լավ բարեկամներ ու գործընկերներ են, ինչը հաստատում են թե քաղաքական բարձրամակարդակ կապերն ու փոխայցելությունները, թե տնտեսական կապերի զարգացումը` անցած տարի ապրանքաշրանառությունը մի քանի անգամ մեծացել է, որը նշանակում է կապերի դինամիկ զարգացում ու բացում է նոր հեռանկարներ: Շենսի նահանգի հետ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն մեկ քաղաքով: Խորհրդարանների միջեւ կապերի զարգացումը պարոն Կենցզյանի խոսքով` ամրապնդում են երկու բարեկամ ժողովուրդների փոխըմբռնումն ու փոխվստահությունը: Չինաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը: Չինաստանը տնտեսության զարգացման ընդհանուր ծավալներով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում եւ շատ ցուցանիշներով առաջին տեղում է: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նաեւ Չինաստանին է հարվածում, եւ կառավարության խնդիրն է դժվարությունները հաղթահարել ու ապահովել տնտեսական կայուն զարգացումը: Պարոն Կենցզյանը գտնում է, որ ճգնաժամը հարվածում է ոչ միայն զարգացած երկրներին, այլեւ զարգացող: Չինաստանի կառավարությունը, հաշվի առնելով չինական տնտեսական առանձնահատկությունները` քայլեր է ձեռնարկում ներքին ռեսուրսների հաշվին ապահովել տնտեսական զարգացման շարունակականությունը` դրանով իր ներդրումն ունենալով համաշխարհային ֆինանսական ճգանաժամի հաղթահարման գործում: Նա վստահ է, որ այդ կերպ հնարավոր է մեծացնել նաեւ ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ: Պարոն Կենցզյանը հիշեցրեց, որ քսան երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է համարել միջազգային ֆինանսական ինստիտուտների գործունեության նկատմամբ վերահսկողությունը եւ այդ ինստիտուտների գործունեության բարեփոխումը, եւ Չինաստանը պատրաստ է այլ երկրների հետ իր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ: ՉԺՀ փոխվարչապետը, անդրադառնալով Հայաստանին մեկ միլիարդ դոլարի վարկ տրամադրելուն, նշեց, որ իր երկիրը համաշխարհային տնտեսական կայունության ապահովման համար պատրաստ է այդ քայլին գնալ եւ համապատասխան կազմակերպություններին կառաջարկվի այդ խնդիրը քննարկել: Չինաստանը պատրաստ է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, փոխօգնության ու համագործակցության նոր մեծանիզմներ մշակել` օգտագործելով երկու երկրների տնտեսական ներուժը նաեւ այլ ոլորտներում: Չինաստանի կառավարությունը ՀՀ վարչապետի կողմից ստանալով Իրան-Հայաստան երկաթուղագծի շինարարության փաստաթղթերը` կուսումնասիրի նաեւ այդ նախագծին իր մասնակցության հարցը: Պարոն Կենցզյանը ԱԺ նախագահի պաշտոնական այցին Չինաստան բարձր գնահատական տալով` վստահություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր խթան է տրվել ու արդյունքները իրենց շատ սպասել չեն տա:Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւության նաեւ այլ հարցեր:

 ՀՀ ԱԺ նախագահի ՉԺՀ պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Լի Հուեյի հետ: Հանդիպմանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի վկայությունն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշոնական այցը Չինաստան:

Պարոն Հուեյը բարձր գահատեց Հայաստանի հետեւողական աջակցությունը Չինաստանի միասնության ճանաչման գործում: Նշվեց, որ Չինաստանը միշտ դիտել եւ դիտում է Հայաստանին որպես բարեկամ երկիր եւ հուսալի գործընկեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր. մասնավորապես` հայ-չինական տնտեսական համագործակցության եւ չինական կողմից Հայաստանին տեխնիկական օգնության տրամադրման, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծին ՉԺՀ-ի մասնակցության, հայ-չինական միջկառավարակիան հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ 2008 թ.-ի պեկինյան օլիմպիական խաղերի շրջանակներում Չինաստան կատարած իր այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս կարեւորել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` դրանք համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այս առումով շեշտվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ շփումների եւ խորհրդատվությունների ակտիվացումը, ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2009 թ.-ի առաջին կեսին ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Լի Հուեյի Հայաստան այցի կազմակերպման վերաբերյալ, որին կհաջորդի ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը Չինաստան:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին կմեկնի Հայնյան նահանգ:

16.12.2008
«Բոլոր հանդիպումները շատ ջերմ մթնոլորտում էին անցնում»
Ամփոփելով երկօրյա պեկինյան հանդիպումները` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին.-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հանդիպումները Չինաստանի խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչների հետ:-Պեկինյան քննարկումները սկսվեցին ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինա...

16.12.2008
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն խորհրդարանում
Դեկտեմբերի 16-ին  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am