National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2008
Էստոնիայի Հանրապետության դեսպանը հանդիպեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նոյեմբերի 14-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Թոմաս Լուքի հետ:

Պարոն Լուքը տեղեկացրեց, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը բացվել է  2 տարի առաջ, եւ այժմ համատեղման կարգով դեսպանը կպաշտոնավարի նաեւ Հայաստանում: Նա ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները` նշելով, որ անդրկովկասյան տարածաշրջանը հատկապես վերջին շրջանում  իր երկրի ուշադրության կենտրոնում է, եւ հույս հայտնեց, որ Հայաստանի հետ Էստոնիայի հարաբերությունները զարգացման միտումներ կդրսեւորեն: Պարոն Լուքը անդրադառնալով անկախացումից հետո մինչեւ Եվրամիությանը անդամակցելը իր երկրի անցած ճանապարհին`   պատրաստակամություն հայտնեց եվրաինտեգրման ճանապարհին կուտակած փորձով աջակցել նույն ուղին բռնած Հայաստանին: Էստոնիան շահագրգռված է, որ լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը եւ տարածաշրջանում հարատեւի խաղաղությունն ու համագործակցությունը:

Պարոն Ռուստամյանը նշեց երկու երկրների  համագործակցության երեք հիմնական ուղղություններ. առաջինը համագործակցությունն է միջազգային կազմակերպությունների, հատկապես Եվրամիության միջոցով, որի հետ Հայաստանը բավական սերտ  հարաբերություններ ունի, երկրորդը Մերձբալթյան եւ Հարավկովկասյան երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցությունն է, որը հարեւան երկրների հարաբերությունների սերտացման եւ արդյունավետ համագործակցության առումով կարեւոր նշանակություն կունենա, եւ երրորդը երկկողմանի հարաբերություններն են, որտեղ կարեւոր դերակատարում կարող է ունենալ նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին իրենց լիազորությունների սահմաններում նպաստել Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը նշված երեք ուղղություններով:

Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքին ընդունեց նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով ղեկավարում է Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամության պատգամավորական խումբը:
 
Դեսպանը ներկայացրեց թե Էստոնիայի եւ թե Եվրամիության հետաքրքրությունը Հարավկովկասյան տարածաշրջանում` ասելով, որ պատրաստ են աջակցել մեր երկրին եվրաինտեգրման եւ եվրոպական չափանիշների ներդրման գործում:  Թոմաս Լուքը նաեւ նշեց, որ իրենց համար կարեւոր է  կայունությունն այս տարածաշրջանում: Դեսպանն անդրադարձավ ԽՍՀՄ նախկին երկրների անկախացման գործընթացին` ներկայացնելով իր երկրի փորձը: Ավետ Ադոնցը նկատեց, որ Հայաստանի անկախացման ճանապարհը որոշակիորեն տարբերվում է. ղարաբաղյան հիմնախնդիրը, տնտեսական շրջափակումը  այն առանձնահատկություններն են, որոնք բնորոշել են մեր երկրի առաջնահերթությունները: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը գոհ է երկու երկրների միջեւ  քաղաքական երկխոսության մակարդակից, փոխարենը տեսնում է տնտեսական եւ առեւտրական շփումներն աշխուժացնելու անհրաժեշտություն: Պրն. Ադոնցը  խոսեց նաեւ միջազգային` հատկապես եվրոպական կառույցներում Հայաստանի եւ Էստոնիայի շփումների մասին` զրուցակցի ուշադրությունը հրավիրելով  ԵՄ-ի նոր նախաձեռնության`  արեւելաեվրոպական երկրների հետ  բազմակողմ ձեւաչափով համագործակցության վրա:  Բացառությամբ Հայաստանի, այս ծրագրում ներգրավված մնացած բոլոր երկրներն անդամակցում են նաեւ մեկ այլ կազմակերպության` ՎՈՒԱՄ-ին:   Ավետ Ադոնցը, նկատելով, որ հայտնի է ՎՈՒԱՄ-ի դիրքրոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ասաց, որ պետք է հստակ լինի որոշումների կայացման մեխանիզմը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին: Պրն. Ադոնցն ընդգծեց, որ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ են գործնական արդյունքներ, մինչդեռ թուրքական կողմը շարունակում է նախապայմաններ առաջադրել սահմանները բացելու դիմաց:

Արմեն Աշոտյանը դեսպանի հետ քննարկեց  երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխադարձ այցեր կազմակերպելու հարցը: Նա նշեց, որ երկու տարի առաջ հաճելիորեն զարմանալու առիթ է ունեցել, երբ տեսել է Հայոց ցեղասպանության մասին էստոներեն գիրք:  Պրն. Աշոտյանը հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակմամբ առաջընթաց կարձանագրվի հայ-էստոնական հարաբերություններում:


14.11.2008
Լատվիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպան Նիլս Յանսոնին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նա իր նպաստը կբերի երկու երկների եւ խորհրդարանների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարեւորեց...

14.11.2008
ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:...

14.11.2008
Էստոնիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Թոմաս Լուքին: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հե...

14.11.2008
Խորհրդարանական ճեպազրույցները
Նոյեմբերի 14-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար ԱԺ աշնանային  նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին ԼՂ հիմնահարցում մադրիդյան սկզբունքների կիրառմանը, Արցախի ազատագրված յոթ շրջանների հանձնման վերաբերյալ հա...

14.11.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 14-ին կայացավ 2008 թ.  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մարտի 1-ի եւ 2-ի  իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների մասին պարզաբանումներ ներկայացր...

14.11.2008
Քննարկվեցին փախստականների խնդիրները
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Հանդիպմանը ներկա էր  ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Աժ նախագահը կարեւորեց ՄԱԿ-ի գրասենյակի հետ ջերմ հարաբերությո...

14.11.2008
Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ստեպան Սուխորենկոյին:Դեսպանն Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախկին նախագահների շնորհավորական ուղերձները` իրազեկելով, որ Բելառուսում խորհրդարանական նոր ընտրությունների արդյուն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am