National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.04.2006
Դեղաշրջանառության ոլորտի քաղաքականության պահանջները

Ապրիլի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Դեղաքաղաքականության գիտական հիմունքները եւ դեղաշրջանառության հիմնահարցերը թեմայով» խորհրդարանական լսումներ:

ԱԺ գիտությա ն, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը քննարկմանը ներկա ԱԺ պատգամավորներին, ՀՀ կառավարության, բժշկական ու դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց մասնագիտական անաչառ ու սկզբունքային մոտեցում ցուցաբերել, հանդես գալ առաջարկներով, դիտողություններով` ոլորտում առկա հիմնախնդիրները օրենսդրորեն լուծելու համար:

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն իր ելույթում գիտական-տեսական հանգամանալից վերլուծության ենթարկեց Հայաստանում դեղաշրջանառության վիճակը եւ անդրադարձավհիմնախնդիրներին: Ըստ բանախոսի` քանի որ դեղը յուրահատուկ ապրանք է,հիվանդությունների բուժման ու կանխման միջոց,կարեւորէ հատկապես նրա անվտանգությունը, արդյունավետությունը, որակը եւ մատչելիությունը: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեղ ունի մեկ կամ մի քանի լավ, բայց բազմապատիկ վնասակարհատկանիշներ, ուստի տեղեկատվության, մասնագիտացված անձնակազմի անհրաժեշտությունը ավելի ու ավելի իրական է դառնում, հատկապես երբ դեղերը կեղծելու գայթակղությունը ոլորտում բավականմեծ է: Պարոն Գաբրիելյանը ծանոթացրեց դեղերի ստեղծման ուղիներին, ընթացքին, արժեւորմանը,դեղերի ներմուծման ու դեղատների հսկողությանը, կոնկրետ փաստեր ներկայացրեց անորակ դեղերի գրանցումը հանրապետությունում մերժելու մասին` արդի դեղային քաղաքականության ապահովումը նախ եւ առաջ պայմանավորելով օրենսդրական համապատասխան դաշտի ստեղծմամբ:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը նշեց, որ 1997 թ.-ին ընդունված ՀՀ «Դեղերի մասին» գործող օրենքում, ըստ մասնագետների գնահատման, առկա են բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, որոնք հանձնաժողովի պատգամավորների եւ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդի դեղերի քաղաքականությամբ զբաղվող խմբի ջանքերով, բազմաթիվ առաջարկությունների հաշվառումովշտկվել են: Պարոն Մխեյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է հասարակական, միջազգային կազմակերպություններիեւ դեղերի շրջանառության սուբյեկտների հետ, ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք ՀՀ կառավարության եւ մյուս շահագրգիռ կողմերի առաջարկների հիման վրա կատարվել են «Դեղերի մասին» օրինագծում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:

ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի լրամշակված տարբերակը համապատասխանում է մասնագետների ներկայացրած պահանջներին. այն պատասխան է տալիս ոլորտի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին` դեղերի ստեղծումից մինչեւ սպառում:

Խորհրդարանական լսումների ընթացքում հնչեցին դեղերի գնային քաղաքականությանը, ավելացված արժեքի հարկի ներդրման վնասակարությանը, դեղերի կեղծումներին, մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրվող դեղերի վնասակար հետեւանքներին, հանրապետությունում դեղերի գրանցման ընթացակարգին վերաբերող տարբեր հարցադրումներ, եղան դրանք օրենսդրորեն կարգավորելու առաջարկներ, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Հրանուշ Հակոբյանի եւ Գագիկ Մխեյանի հավաստմամբ` կքննարկվեն եւ կներառվեն «Դեղերի մասին» օրինագծում:


19.04.2006
Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստն ավարտեց աշխատանքները
Մարի Անն Իզլեր Բեգենի եւ Արմեն Ռուստամյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի երկրորդ մասը: Նախ քննարկվեց մշակութային եւ պատմական ժառանգությունների խնդիրը: Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը մասնակիցների ուշադրությունը հրավ...

19.04.2006
Եվրոպական կառույցները պատրաստակամ են աջակցել Հայաստանի ժողովրդավարության խորացմանը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստի մասնակիցներին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների ընդլայնումը եւ ժողովրդավարության խորացումը Հայաստանում` հույս հայտնելով, որ Եվրամիություն-Հայաստան հա...

19.04.2006
Դատախազության պատասխանը ՀՀ ԱԺ նախագահի ուղարկած նյութերին
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` 2001-2003 թթ. սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ստացված նյութերը ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազին: Լրատվամիջոցների խնդրանքով հրապարակում ենք դատախազության պատասխանից. Հայաստանի Հանրապետությ...

19.04.2006
ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները կարեւորում են առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺնախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին ու միջազգային կառուցների ներկայացուցչներին: Նշելով, որ առաջին անգամ քաղաքական բոլոր ուժերի համաձայնությունն է ձեռքբերվել Ընտրական օրենսգրի նախագծի շուրջ` Աժ նախագահը հանգամանալից ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am