National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.04.2006
Դատախազության պատասխանը ՀՀ ԱԺ նախագահի ուղարկած նյութերին

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` 2001-2003 թթ. սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ստացված նյութերը ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազին:

Լրատվամիջոցների խնդրանքով հրապարակում ենք դատախազության պատասխանից.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից ներկայացված  մասնավորեցման ծրագրի ցանկում չընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման (2001-2003թթ.) վերաբերյալ կազմված հաշվետվության մեջ նշված հարցադրումները:

Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2001-2003թթ. նախապատրաստել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով օտարել է 206 անվանում պետական սեփականություն հանդիսացող գույք:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. թիվ 92 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները պետք է վաճառվեն միայն աճուրդային եղանակով:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում օտարված 206 անվանում գույքից 85-ն էվաճառվել աճուրդով, մնացած 121 անվանում գույքից 109-ը օտարվել է ուղղակի վաճառքի ձեւով, իսկ 12-ը` մրցույթով:

Որպես կանոն, վաճառվող գույքը ներկայացվել է գնահատման «Ընկերությունների աջակցման եւ պետական գույքի գնահատման գործակալություն» ՊՌԱԿ-ին: Վերջինս, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշման 1-ին կետը, սահմանել է ոչ թե գույքի մեկնարկային գինը, այլ իրականացրել է գնահատում «հաշվեկշռային մեթոդով»: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնահատումը կրել է ձեւական բնույթ: Օտարումները կատարվել են այլ գներով:

Այսպես «Սապֆիր» ՓԲԸ-ին պատկանող «Ծաղկաձորի»հանգստյան գոտին» 814, 92քմ մակերեսով շինությունը եւ 0,22 հա զբաղեցրած հողատարածքը Հայստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի թիվ 1699-Ն որոշմամբ 3 մլն դրամով, վաճառվել է քաղ. Տիգրան Պետիկյանին` 2 տարում 1.5 մլն դրամ ներդնելու պայմանով: Գույքի գնահատված արժեքը (հաշվեկշռային մեթոդով) Եեղել է 0,908 մլն դրամ, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 31-ի թիվ 695 որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն, դրա նվազագույն արժեքը կկազմեր 8149,2 ԱՄՆ դոլար (1մք-10 դոլար):

Նույն ՓԲԸ-ին պատկանող Երեւան քաղաքում գտնվող 3000 քմ մակարեսով պահաստային շենքը նույն որոշմամբ 6 մլն դրամով օտարվել է Լիդա Մարգարյանին` 3 տարում 5 մլն դրամ ներդրում կատարելու պայմանով: Ընդ որում, պահեստի գնահատված արժեքը եղել է 35,595 մլն դրամ, սակայն գնորդը վճարել է գնահատված արժեքի ընդամենը 16,8 տոկոս:

Երկու դեպքում էլ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշման 1-ին եւ 3-րդ կետերի պահանջները:

Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաեւ Երեւան քաղաքի Իսակովի 8 հասցեում գտնվող «Թիվ 1 մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ին պատկանող 4246,5 քմ մակերեսով եւ 18.771,42 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. մարտի 29-ի թիվ 296 որոշմամբ ուղղակի վաճառքի ձեւով 7.500.000 դրամով (մեկ քմ-ի համար վճարել է շուրջ 1800 դրամ կամ 3,5 ԱՄՆ դալար) «Մետրոպոլ» ՍՊԸ-ին օտարելիս: Հատկանշական է, որ ցածր գնահատելու նախապայմաններից է եղել այն հանգամանքը, որ շենքը «գտնվում է անմխիթար, խարխուլ վիճակում» եւ գնորդը «շենքը գնելու դեպքում պարտավորվում է այն վերակառուցել ներդնելով մոտ 500.000 ԱՄՆ դոլար»: Նման բացատրությունը չէր կարող իրավական հիմք ծառայել գույքը գնահատված արժեքից ցածր վաճառելու համար:

Բացի այդ, գնորդի կողմից իր համար շահույթ ստանալու նպատակով կատարված ներդրումը բավարար չէ պետական սեփականություն հանդիսացող գույքը գնահատված կամ հաշվեկշռային արժեքից պակաս վաճառելու համար:

Երեւան քաղաքի Լենինգրադյան 46/1 հասցեում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի 4032 քմ մակերեսով եւ 178.541,7 հազ.դրամ գնահատված արժեքով շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. ապրիլի 1-ի թիվ 300 որոշմամբ ուղղակի վաճառքի ձեւով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով (1քմ` 6,3 ԱՄՆ դոլար) օտարվել է «Սեբաստիա» հյուրանոց» ՍՊԸ-ին` հյուրանոցում բնակվող փախստական 33 ընտանիքներին համարժեք տարածքով ապահովելու կամ դրամական փոխհատուցում տալու պայմանով: Փաստորեն այս դեպքում հիշատակված խախտումների հետեւանքով շուրջ 160 մլն դրամ գումար պակաս է վճարվել պետական բյուջե:

Երեւանքաղաքի Կորյունի 10 հասցեում գտնվող բժշկական ուսումնարանի շենքը 4003քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքի ձեւով, 100.000 ԱՄՆ դոլարով օտարվել է «Հայկ-Արա» ՍՊԸ-ին` 3 տարում 74 մլն դրամ ներդնելու եւ 5 տարի ժամանակով շենքն անհատույց ուսումնարանին տրամադրելու պայմանով: Ընդ որում, գումարի 40 տոկոսը վճարվել է միանգամից, իսկ մնացած 60 տոկոսը` 2 տարվա ընթացքում:

Հարկ է նշել, որ թեեւ օտարվող շենքը համարվել է վթարային, սակայն այնտեղ ուսումնական գործընթացը չի դադարեցվել առ այսօր:

Մեկ այլ դեպքում, Հայաստանի հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի թիվ 1058- Ն որոշմամբ 100.000 Ամն դոլարով, ուղղակի վաճառքով, «Սպեյշլթի» այ քեըր» բժշկական կենտրոնին է օտարվել Մոսկովյան 15 հասցեում գտնվող 1134,3 քմ մակերեսով եւ 109.495,2 հազ.դրամ արժեքով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ- ի շենքը` 5 տարում 50.000 ԱՄՆ դոլար ներդնելու եւ 5 տարի ժամկետով գործակալությանը տարածք տրամադրելու պայմանով:

Մեկ ուրիշ դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 23-ի թիվ 619 որոշմամբ, Երեւանի հին Նորքի 22ա հասցեում գտնվող 635,8 քմ մակերեսով հանգստյան տունը հաշվարկված գնով` 3,5 մլն դրամով, վաճառվել է գույքի վարձակալ Ռուզաննա Խաչատրյանին: Օրինակները կարելի է շարունակել:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որ պարտավոր է եզրակացություն տալ կառավարությանը մասնավորեցման հարցերի շուրջ, մի շարք դեպքերում անհամաձայնություն հայտնելովնման ձեւով եւ գնով գույքի օտարմանը, տարակուսանքէ հայտնել, որ մի դեպքում պետական կազմակերպությունների կարիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շենքեր չի տրամադրում, իսկ մեկ այլ դեպքում` պետական շենքերը ցածր եւ արտոնյալ գներով`օտարում է մասնավոր անձանց:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նման մոտեցումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին զգալի վնաս է պատճառել, քանի որ անշարժ գույքը գնահատվել եւ օտարվել է իրական (միջին շուկայական) արժեքից ակնհայտ պակաս արժեքով:

Պատասխանի մեջ նշվում է որ

Փաստերի առթիվ բացատրություններ են վերցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներից, որոնք չեն կարողացել հստակ ներկայացնել, թե ինչ կարգով է կատարվել գույքի օտարումը: Ընդ որում, ուղղակի վաճառքի կամ մրցույթի ձեւով իրականացված գույքի գնահատումը եւ թտարումը կատարվել է կամայականորեն, առանց որեւէ կարգի պահպանման: Ավելին, գույքի օտարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետույթան կառավարության հաստատմանը ներկայացվող որոշումների նախագծերը, որպես կանոն, կրել են անձնավորված բնույթ, արտահայտելով առանձին անհատների շահերը: Մասնավորապես, հիշատակված աշխատակաիցները գույքը գնահատել են ոչ թե գործող օրենքներին համապատասխան, այլ օտարվող գույքի արժեքը հարմարացրել են գնորդի կողմից առաջարկվող գումարի չափին: Բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, այդպիսիք հետագայում բացառելու նպատակով միջնորդագիր է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

Ուսումնասիրության արդյունքներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին:


19.04.2006
Դեղաշրջանառության ոլորտի քաղաքականության պահանջները
Ապրիլի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Դեղաքաղաքականության գիտական հիմունքները եւ դեղաշրջանառության հիմնահարցերը թեմայով» խորհրդարանական լսու...

19.04.2006
Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստն ավարտեց աշխատանքները
Մարի Անն Իզլեր Բեգենի եւ Արմեն Ռուստամյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի երկրորդ մասը: Նախ քննարկվեց մշակութային եւ պատմական ժառանգությունների խնդիրը: Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը մասնակիցների ուշադրությունը հրավ...

19.04.2006
Եվրոպական կառույցները պատրաստակամ են աջակցել Հայաստանի ժողովրդավարության խորացմանը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստի մասնակիցներին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների ընդլայնումը եւ ժողովրդավարության խորացումը Հայաստանում` հույս հայտնելով, որ Եվրամիություն-Հայաստան հա...

19.04.2006
ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները կարեւորում են առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺնախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին ու միջազգային կառուցների ներկայացուցչներին: Նշելով, որ առաջին անգամ քաղաքական բոլոր ուժերի համաձայնությունն է ձեռքբերվել Ընտրական օրենսգրի նախագծի շուրջ` Աժ նախագահը հանգամանալից ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am